Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում Stories գործառույթի գործարկման մասին։
Նրա խոսքով՝ օգտատերերը վաղուց են խնդրել նման գործառույթ, իսկ փակ թեստավորման ընթացքում այն գնահատվել է նույնիսկ մեսենջերի թիմում գործառույթի քննադատների կողմից։
Telegram Stories-ը բոլոր օգտատերերի համար կգործարկվի արդեն հուլիսի սկզբից, այն կունենա.
- գաղտնիություն (ընտրելու հնարավորություն, թե ով կարող է դիտել story-ներից յուրաքանչյուրը)
- օգտվողի կոմպակտ ինտերֆեյս (չաթերի ցանկի վերևի բաժնում)
- ճկունություն («Կոնտակտներ» բաժնում ուրիշների կողմից տեղադրված պատմությունները թաքցնելու ունակություն)
- մակագրման հնարավորություն (հնարավոր կլինի ավելացնել տեքստ և հղումներ, ինչպես նաև նշել այլ մարդկանց)
- կրկնակի տեսախցիկի աջակցություն (ինչպես Telegram-ի տեսահաղորդագրություններում՝ հնարավոր կլինի միաժամանակ նկարահանել և հրապարակել սմարթֆոնի առջևի և հետևի տեսախցիկներով արված լուսանկարներ և տեսանյութեր)
- ժամանակի ընտրության հնարավորություն (օգտատերը կարող է ընտրել Story-ի ավարտը՝ 6, 12, 24, 48 ժամ կամ մշտապես ցուցադրել դրանք:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: