Բարձրացնել բաժնետոմսերի արժեքը. Team Telecom-ի IPO-ն՝ գործնական խնդիր CaseKey-ի ուսանողների համար

Վերջին լուրերը
Բարձրացնել բաժնետոմսերի արժեքը. Team Telecom-ի IPO-ն՝ գործնական խնդիր CaseKey-ի ուսանողների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ  Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։

Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ և կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաև անցկացվել է 10-ից ավելի դասընթաց: 

Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդեց «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։

- Advertisement -
Բարձրացնել բաժնետոմսերի արժեքը. Team Telecom-ի IPO-ն՝ գործնական խնդիր CaseKey-ի ուսանողների համար

Քննարկման խոսնակներն էին՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու են լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։

Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները