Ծրագրավորումը միայն ինժեներների ու ծրագրավորողների համար չէ։ Տեխնոլոգիաների զարգացումն ու մշտական տարածումը տանում են այն բանին, որ նույնիսկ ծրագրավորման հետ կապ չունեցող մարդիկ, այլ ոլորտների աշխատակիցները պետք է ունենան նվազագույն հմտություններ կոդ գրելու ոլորտում։
Sololearn անունը կրող հայկական edtech ստարտափը միտված է հենց այդ բացը լրացնելուն։
Sololearn-ը հանրահայտ կրթական հարթակ է և ունի ավելի քան 21 միլիոն օգտատեր 25 կրթական ծրագրերի համար, ինչպիսիք են Python-ը, Javascript-ը, Java-ն, C++-ը, HTML-ն և SQL-ը։
Այսօր թիմը հայտարարել է B սերիայում 24 մլն դոլար (€20.38մլն) ներդրում ներգրավելու մասին։ Ներդրումների գործընթացը ղեկավարել է Drive Capital-ը՝ Sololearn-ի՝ 2016 թվականի A սերիայի նախկին ներդրողների՝ Learn Capital-ի և Prosus Ventures-ի հետ միասին։
Մինչ օրս Sololearn-ը ներգրավել է 30,8 մլն դոլար ներդրում։
Ավելի ստարտափների, տեխնոլոգիական նորությունների մասին և ոչ միայն ընթերցե՛ք մեր Տելեգրամյան ալիքում։