Getty Images և Shutterstock ընկերությունները հայտարարել են միաձուլման մասին՝ ստեղծելով 3.7 միլիարդ դոլար արժողությամբ վիզուալ բովանդակության գրադարան։
Bloomberg-ի աղբյուրները Getty Images-ի և Shutterstock-ի միաձուլման մասին հայտնում էին հունվարի սկզբին։ Այնուամենայնիվ, կար կասկած, որ Getty Images-ը կարող է հրաժարվել ձեռքբերումից:
Այս միաձուլումը նպատակ ունի համատեղել երկու ընկերությունների ռեսուրսները՝ ավելի արդյունավետ դիմակայելու գեներատիվ արհեստական բանականության (AI) գործիքների աճող մրցակցությանը։ Shutterstock-ի բաժնետերերը հնարավորություն կունենան ստանալ կանխիկ գումար, Getty-ի բաժնետոմսեր կամ դրանց համակցություն իրենց բաժնետոմսերի դիմաց։ Միաձուլումից հետո Shutterstock-ը կմնա առանձին ծառայություն՝ իր սեփական վեբկայքով։
Միաձուլման հայտարարությունից հետո, երկու ընկերությունների բաժնետոմսերը զգալի աճ են գրանցել. Shutterstock-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 22.7%-ով, իսկ Getty-ի բաժնետոմսերը՝ 39.7%-ով։
Նորաստեղծ ընկերությունը, որը կղեկավարի Getty-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Փիթերսը, ակնկալվում է, որ տարեկան մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ կստեղծի։ Միաձուլումը ենթակա է հակամենաշնորհային հաստատման և կարող է հանգեցնել մինչև 200 միլիոն դոլարի ծախսերի խնայողության երեք տարվա ընթացքում։
Կանխատեսվում է, որ այս միաձուլումը կուժեղացնի ընկերությունների դիրքերը վիզուալ բովանդակության շուկայում՝ հատկապես գեներատիվ AI-ի դարաշրջանում։
Կարդացե՛ք նաև.