“Scientific Computing with Julia language” անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
"Scientific Computing with Julia language” անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝  AITC / Armenian-Indian Center for Excellence in ICTEnterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝
 հունիսի 27
Որտեղ՝ AITC կենտրոն

Միջոցառման մասին․

- Advertisement -
"Scientific Computing with Julia language” անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում է անվճար դասընթացների շարքի հաջորդ՝ “Scientific Computing with Julia language” դասընթացը։

Julia-ն գիտական հաշվարկների հզոր ծրագրավորման լեզու է, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արդյունավետություն և թվային հնարավորություններ՝ այն օգտակար դարձնելով հաշվողական գիտության և տվյալների մշակման համար: Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) համակարգերի հետ Julia-ն թույլ է տալիս օգտվել բաշխված, զուգահեռ հաշվարկներից և GPU-ի արագացումից: Այն ապահովում է հզոր և ճկուն միջավայր բարդ հաշվարկներն արդյունավետ իրականացնելու համար:

Դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Գազազյանը։

Մասնակցել կարող են բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները և հետազոտող գիտնականները, ովքեր ունեն նախնական գիտելիքներ “Git” համակարգից և առանց խնդիրների կարողանում են ներբեռնել գիտական ծրագրեր։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը (ներառյալ) լրացնել առցանց հայտաձևն՝ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները