Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ

Վերջին լուրերը

How2B-ն շարունակում է ներկայացնել կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն շատերը չգիտեն նրանց մասին:

Չնայած 80-ական և 90-ական թվականներին ծրագրային ապահովումը դարձավ տղամարդակենտրոն ոլորտ, սակայն պետք է հիշել, որ 1960-ական թվականներին  աշխարհում շատ ազդեցիկ ծրագրավորողներ կանայք էին, օրինակ՝ Գրեյս Հոփերը՝ COBOL ծրագրավորման լեզվի ստեղծողը, ու եվս վեց կին ծրագրավորողներ, ովքեր պատասխանատու էին 1940-ականներին մշակված առաջին ծրագրավորվող թվային համակարգչի՝ ENIAC-ի ծրագրային ապահովումը գրելու համար։ 

- Advertisement -
Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ

Այսօր կպատմենք արդեն մեր օրերի երևելի կին գիտնականներից մեկի՝ Ռադիա Ջոյ Պերլմանի մասին, ով հնարավորություն է տվել մեզ ունենալ այն, ինչը մենք այժմ կոչում ենք ինտերնետ։

Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ

Ռադիա Ջոյ Պերլմանը՝ որպես «Ինտերնետի մայր»

Պերլմանը ամերիկացի համակարգչային ծրագրավորող և ցանցային ինժեներ է, ով կարևոր ներդրում ունի ցանցերի և տեխնոլոգիաների նախագծման  աշխատանքներում։ Նա հայտնի է իր Spanning Tree Protocol (STP) գյուտով, որը  ցանցային կամուրջների շահագործման հիմքն է։ 

Ռադիան, աշխատելով Digital Equipment Corporation-ում, ստացել է «Ինտերնետի մայր» մականունը: Նրա նորարարությունները հսկայական ազդեցություն են թողել ինտերնետ ցանցերի ինքնակազմակերպման և տվյալների տեղափոխման հարցում: Նա նաև մեծ ավանդ ունի ցանցի նախագծման և ստանդարտացման գործում՝ հնարավորություն տալով այսօրվա կապի աշխատանքը դարձնել ավելի ամուր, մասշտաբային և հեշտ կառավարելի:

Կարդացե՛ք նաև՝

Ռադիայի ազգությունն ու ծննդավայրը

Ռադիա Ջոյ Պերլմանն այժմ 65 տարեկան է․ ծնվել է 1958 թվականին՝ Վիրջինիայում, ազգությամբ հրեա է:  Նրա ծնողները երկուսն էլ ԱՄՆ կառավարությունում աշխատել են որպես ինժեներներ․ հայրը աշխատում էր ռադարի վրա, իսկ մայրը մաթեմատիկոս էր և համակարգչային ծրագրավորող: 

Դեռ դպրոցական տարիներից Պերլմանը խորը հետաքրքրասիրություն է ցուցաբերել  մաթեմատիկայի և բնագիտության հանդեպ։

Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ

Պերլմանի Spanning Tree Protocol (STP) և այլ գյուտերը

Ռադիա Ջոյ Պերլմանի հատուկ պրոտոկոլը, որը նա մշակել է 1980-ականներին (IS-IS), շարունակում է զարգանալ այսօր IP routing-ի համար։ Իսկ IP routing-ը մի գործընթաց է, որը սահմանում է ամենակարճ ճանապարհը, որի միջոցով տվյալներն անցնում են մեկ աղբյուրից դեպի մյուսը՝ նպատակակետին հասնելու համար: Այն որոշում է նույն կամ տարբեր ցանցի տվյալների՝ մի համակարգչից մյուս համակարգիչ ուղարկելու ամենակարճ ճանապարհը։

Պերլմանը նախագծել է նաև «ձգվող ծառի ալգորիթմը»՝ փոխակերպելով Ethernet-ը սկզբնական սահմանափակ մասշտաբայնությունից և միալար CSMA/CD-ից մի պրոտոկոլի, որը կարող է կառավարել մեծ ամպերը: 

Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ

Գիտնականը Ստացել է մի շարք մրցանակներ և կոչումներ։ 2019 թվականին ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ։ Համարվում է, որ Պերլմանի «Փոխկապակցումներ» դասագիրքի շնորհիվ գիտությունը դուրս եկավ ցանցային պրոտոկոլների մշուշոտ դաշտից: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները