Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր

Կանանց միամսյակին նվիրված How2b-ն շարք կներկայացնի այն կանանց մասին, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն շատերը չգիտեն նրանց մասին:

1940-ականներին հոլիվուդյան դերասանուհիներից քչերն էին ավելի հայտնի և ավելի գեղեցիկ, քան Հեդի Լամարը: Այնուամենայնիվ, չնայած տասնյակ ֆիլմերում նկարահանվելուն և հոլիվուդյան ամենահայտնի ամսագրերի շապիկներին հայտնվելուն, շատերը գաղափար անգամ չունեին, որ Հեդին ոչ միայն հոլիվուդյան աստղ է, այլ նաև՝ շնորհալի գյուտարար: Նրա կողմից համահեղինակված տեխնոլոգիաներից մեկն առանցքային դեր ունեցավ ապագայում հաղորդակցման այնպիսի համակարգերի ստեղծման համար, ինչպիսիք են GPS-ը, Bluetooth-ը և WIFI-ը։

Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր
- Advertisement -
Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր

Հեդի Լամարը ամերիկացի կինոդերասանուհի և գյուտարար է՝ ծնված 1914 թվականին Ավստրիայում: Նա խաղում էր ժամանակի ամենահայտնի «Ալժիր», «Այս կինն իմն է», «Արի ապրիր ինձ հետ» և մի շարք այլ ֆիլմերում։ Ռեժիսոր Մաքս Ռայնհարդը նրան անվանում էր «Եվրոպայի ամենագեղեցիկ կին»։ Սակայն Հեդիի հմայքը միայն իր գեղեցիկության մեջ չէր․ Դերասանուհին փայլում էր իր խելքով և տարված էր գիտությամբ ու տեխնոլոգիաներով։

Թեև Լամարը գիտության մեջ չուներ ֆորմալ կրթություն և հիմնականում ինքնուս էր, նա իր ազատ ժամանակը, այդ թվում՝ նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածը, ծախսում էր գյուտերի նախագծման համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հեդին  մշակեց «Թրթռացող հաճախականությունների» (անգլ․ “frequency hopping,”) գյուտը, որն այժմ ճանաչվում է որպես անվտանգ հաղորդակցության հիմնարար տեխնոլոգիա և նույն մեթոդիկան կիրառվում է Wi-Fi մոդեմներում, CDMA և Bluetooth տեխնոլոգիաներում։

«Թրթռացող հաճախականություն»-ը ռադիոհաճախականությունների միջև անցում կատարելու հնարամիտ միջոց է՝ ազդանշանների խցանումից խուսափելու համար: Չնայած այս գյուտը երբեք չի օգտագործվել պատերազմի ժամանակ, սակայն այն ներկայիս արբանյակային և բջջային հեռախոսների տեխնոլոգիայի բաղադրիչն է: 

Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր

Հեդի Լամարը զարգացրեց այս տեխնոլոգիան ամերիկացի կոմպոզիտոր և գյուտարար Ջորջ Անթեյլի հետ՝ որպես «Գաղտնի հաղորդակցման համակարգ» (անգլ․ “secret communications system”): Մանիպուլյացնելով ռադիո հաճախականությունները՝ փոխանցման և ընդունման միջև անկանոն ինտերվալներով, գյուտը ձևավորեց մի անկոտրում ծածկագիր, որը կարող էր կանխել գաղտնի հաղորդագրությունների գաղտնալսումը:

1942-ին այս գյուտի համար արտոնագիր ստանալուց հետո Հեդին տեխնոլոգիան նվիրեց ԱՄՆ-ի բանակին, որպեսզի օգնի պայքարել նացիստների դեմ, քանի որ դրանով հնարավոր կլիներ կանխել ջրի տակ գտնվող ամերիկյան տորպեդների հայտնաբերումը հակառակորդի կողմից։ Սակայն հայտանգործությունը մերժվեց բանակի կողմից և արժևորվեց միայն տասնամյակներ անց, երբ ԱՄՆ նավատորմն այն օգտագործեց Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր
 Հեդի Լամարի «Գաղտնի հաղորդակցման համակարգ» արտոնագիրը

Չգնահատված հանճարը

Հեդի Լամարը հաճախ է ցավով նշել, որ իր գեղեցկությունն իր անեծքն է, անկախ նրանից, որ դա առաջնորդել է իրեն դեպի Հոլիվուդ: Նա 15 տարեկանում թողել էր դպրոցը և իր ողջ կյանքում մարդկանց կողմից դիտարկվել ոչ ավելին, քան ուղղակի գեղեցիկ կին: Եվ իսկապես, Հեդիի գյուտերն հայտնի դարձան միայն 1990-ականների վերջին՝ 2000 թվականի հունվարին՝ նրա մահից անմիջապես առաջ: Դրանք ավելի մանրամասն բացահայտվեցին, երբ նույն տարում հրապարակվեցին նրա մահախոսականները: 

Հեդին երբեք չի վարձատրվել իր գյուտերի համար: Սակայն, 1999 թվականին, երբ Corel Draw համակարգչային գրաֆիկական ծրագրի 8-րդ տարբերակում առևտրային նպատակներով օգտագործվել էր նրա նկարը, դերասանուհին «Corel» ընկերության դեմ հայց ներկայացրեց և դատը շահելուց հետո փոխհատուցվեց ու ստացավ իր առաջին դրամական պարգևը` 250 հազար դոլարի չափով: 

Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր

Ի վերջո, «Corel» ընկերության կառավարիչները Լամարի հետ հաշտության պայմանագիր կնքեցին և ընկերությունը շարունակեց գնել նկարի օգտագործման իրավունքը:

Հեդի Լամարը մահացել է 2000 թվականի հունվարի 19-ին` Ֆլորիդայի իր տանը՝ 85 տարեկանում՝ սրտի կաթվածից: 

Դերասանուհու ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ը, ԱՄՆ-ում տոնում են որպես գյուտարարի և ռացիոնալիզատորի օր:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր

Վերջին նորությունները

Կանայք գիտության մեջ. հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: