Փոփոխվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրի հայտերի ընդունման ժամկետները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրի շրջանակում փոփոխվել են 2026 թվականի առաջին եռամսյակի հայտերի ընդունման ժամկետները։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օրենսդրական բարեփոխումներով պայմանավորված, հայտերի ընդունումը կկազմակերպվի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։

Ծրագրի շրջանակներում պետական աջակցություն է տրամադրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝

  • աշխատանքային միգրանտների (օտարերկրյա մասնագետների) ներգրավման,
  • նոր աշխատողների աշխատանքի ընդունման,
  • աշխատողների վերապատրաստման նպատակով։

Աջակցությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով և հաշվարկվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները