OpenAi-ում քննարկում են Սեմ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնելու հնարավորությունը

Վերջին լուրերը
OpenAi-ում քննարկում են Սեմ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնելու հնարավորությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են գրավել մամուլը` բառացիորեն ամեն ժամ ձեռք բերելով նոր մանրամասներ։

Ըստ վերջին լուրերի՝ OpenAI-ի խորհուրդը քննարկումների մեջ է Սեմ Ալթմանի հետ՝ նրան որպես գործադիր տնօրեն ընկերություն վերադարձնելու համար, գրում է The Verge-ը։ Ըստ աղբյուրի՝ Ալթմանը դեմ չէ վերադառնալու հարցում, սակայն կցանկանար զգալի փոփոխություններ ընկերության կառավարման համակարգում:

- Advertisement -
OpenAi-ում քննարկում են Սեմ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնելու հնարավորությունը

Սեմ Ալթմանի հեռանալուց ժամեր անց հրաժարական էր տվել OpenAI-ի նախագահ և խորհրդի նախկին նախագահ Գրեգ Բրոքմանը, բացի այդ նույն օրը մի շարք ավագ հետազոտողներ նույնպես դուրս են եկել ընկերությունից:

Microsoft-ը, որը OpenAI-ի գլխավոր ներդրողն է, Ալթմանի հրաժարականի մասին տեղեկացվել է դրանից ընդամենը մի քանի րոպեի առաջ։ Ընկերության գործադիր տնօրեն Սաթյա Նադելան կապվել է Ալթմանի հետ և հայտնել իր անվերապահ աջակցությունը նրա հետագա բոլոր հնարավոր գործողություններին: Հրապարակավ Microsoft-ը միայն հայտարարել է OpenAI-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին։

Ամփոփելով անվերջ լուրերն այս թեմայով պարզ է դառնում, որ ներդրողների ճնշման ներքո ընկերությունը կարող է փոխել իր տնօրենների խորհրդի կազմը։ Եթե ​​Ալթմանի հրաժարականը հնարավոր չլինի ետ ստանալ, ընկերությունում պառակտման վտանգ կա, հիմնական աշխատակիցներից ոմանք կարող են նրան միանալ նոր ստարտափում:

Ինչպես գրում է աղբյուրը՝ OpenAI-ի ներդրողներին դա չի հետաքրքրում, և այդ պատճառով փորձում են օգնել լուծելու կոնֆլիկտը։ Խորհրդի անդամները, ըստ The Verge-ի, նույնիսկ համաձայնել են հրաժարական տալ և թույլ տալ Ալթմանին և Բրոքմանին վերադառնալ, սակայն չեն կարողացել պաշտոնապես կնքել իրենց որոշումը մինչև սահմանված ժամկետը:

Ալթմանին հեռացնելու պատճառը նշվում է այն հանգամանքը, որ նա անհամաձայնություն է ունեցել տնօրենների խորհրդի անդամների հետ ընկերության զարգացման ռազմավարության հետ կապված բազմաթիվ հարցերում։ Խորհուրդը դժգոհ էր նաև Ալթմանի՝ իր սեփական նախաձեռնությունների համար ներդրողներ փնտրելու ենթադրյալ ջանքերից, որոնք ներառում էին արհեստական ​​ինտելեկտի համակարգերի համար ապարատային արագացուցիչների մշակումը և դուստր ձեռնարկության ստեղծումը, որը կմշակեր այնպիսի հեղափոխական սարք, որը համեմատելի կլինի աշխարհում սմարթֆոնների առաջացման հետ։ OpenAI-ի տնօրենների խորհրդին դուր չի եկել այն, որ Ալթմանը սեփական նախաձեռնությամբ բանակցել է պոտենցիալ ներդրողների հետ՝ թաքնվելով ընկերության անվան հետևում։

Հետագա զարգացումների և տեխնոլոգիական ու բիզնես ոլորտի կարևոր լուրերը բաց չթողնելու համար հետևե՛ք մեր տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները