OpenAI-ն աշխատանքից ազատել է Սեմ Ալթմանին

Վերջին լուրերը
OpenAI-ն աշխատանքից ազատել է Սեմ Ալթմանին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեմ Ալթմանը հեռացված է OpenAI-ում աշխատանքից: Նա լքելու է ընկերության տնօրենների խորհուրդն ու գործադիր տնօրենի պաշտոնը:

Ընկերությունը նման որոշում է ընդունել որոշակի դիտարկումներ անցկացնելու հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ Ալթմանը «միշտ չէր, որ անկեղծ էր խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարում էր իրեն կատարել իր պարտականությունները»: Կառավարման մարմինը «այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը»:

OpenAI-ն աշխատանքից ազատել է Սեմ Ալթմանին
Միրա Մուրատի՝ OpenAI-ի նոր ղեկավարը

Սեմ Ալթմանի փոխարեն OpenAI-ի ժամանակավոր պաշտոնակատարը Միրա Մուրատին է՝ ընկերության նախկին CTO-ն: OpenAI-ի խոսքերով՝ ղեկավարման հինգ տարիների ընթացքում Մուրատին ապացուցել է, որ ունի «բացառիկ հմտություններ» և խորության հասկանում է ընկերության արժեքներն ու գործընթացները: Նա մասնակցում է OpenAI-ի բոլոր աշխատանքներում, ինչը թույլ է տալիս տնօրենների խորհրդին վստահացած լինել, որ այդ պաշտոնի համար նա լավ տարբերակ է:

- Advertisement -
OpenAI-ն աշխատանքից ազատել է Սեմ Ալթմանին

Բացի այդ՝ տնօրենների խորհրդի նախագահի և OpenAI-ի համահիմնադրի պաշտոնն է թողնելու Գրեգ Բրոքմանը: Սակայն նա պահպանելու է իր աշխատատեղը ընկերությունում:

Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները