Ցուցանիշները գերազանցել են բոլոր ռեկորդները և վերլուծաբանների սպասումները: Եկամուտն ու շահույթն աճում են արհեստական բանականության բումի շնորհիվ: Արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաները մշակելու համար անհրաժեշտ են չիպեր, որոնք արտադրում է Nvidia-ն:
Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia Corp.-ը ավարտել է II եռամսյակը $13,51 մլրդ եկամուտով: Դա 88%-ով ավելի է, քան այս տարվա առաջին եռամսյակում և 101%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակաընթացքը. այդ ժամանակ եկամուտը կազմել էր $6,7 մլրդ, նշված է ընկերության հաշվետվության մեջ: Ռեկորդային է եղել նաև տվյալների կենտրոնների եկամուտը՝ հասնելով $10,32 մլրդի: Դա 141%-ով ավել է, քան I եռամսյակում, և 171%-ով ավել, քան նախորդ տարի:
Ռեկորդային ցուցանիշների պատճառը չիպերի պահանջարկի թռիչքն է. դրանք անհրաժեշտ են արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների մշակման համար, նշում է Reuters-ը: Ընկերությունը գերազանցել է վերլուծաբանների սպասումները: Օրինակ, FactSet-ի կողմից հարցում անցած փորձագետները միջինում կանխատեսել են $11,19 մլրդի եկամուտ:
Արտադրողը կանխատեսում է նաև հաջորդ եռամսյակում ևս լավ արդյունք ունենալ. Nvidia-ն սպասում է $15,68–16,32 մլրդ եկամուտ III եռամսյակում: Բացի այդ՝ ընկերության ղեկավարությունը հավանության է արժանացրել բաժնետոմսեր գնելու նոր ծրագիրը մինչև $25 մլրդ արժեքով:
Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար: