Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, Նյու Յորքի հանրահայտ Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։
«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։ Գերդրական զգացողություններ, և մեծ ոգևորվածություն ավելին ստեղծելու, և վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն ունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Krisp-ն արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից` ապահովելով պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ:

Կարդացե՛ք նաև.
Թողարկվել է Krisp 2.0-ն, և այն live է Product Hunt-ում
Հայկական Krisp-ը կհամագործակցի ամերիկյան ibex առաջատար ընկերության հետ
Հայկական Krisp-ն ու Podcastle-ը Forbes-ի կողմից ճանաչվել են «խելահեղ AI գործիքներ»
Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում` որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։