Meta ընկերությունը սկսում է աշխատակիցների մասշտաբային կրճատումները

Վերջին լուրերը
Meta ընկերությունը սկսում է աշխատակիցների մասշտաբային կրճատումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Մի քանի հազար աշխատակիցների» աշխատանքից ազատելու մտադրության մասին Meta ընկերությունը պատրաստվում է հայտարարել մինչև նոյեմբերի 9-ը, հաղորդում Է The Wall Street Journal-ը։

Սեպտեմբերի վերջի դրությամբ, Meta-ի հրապարակած տվյալներով, ընկերությունն ունի 87 հազար աշխատակից:Ըստ աղբյուրի՝ հեռացումները կվերաբերեն հազարավոր աշխատակիցների։ Ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, պլանավորվող հեռացումներն ընկերության ողջ 18-ամյա պատմության ընթացքում կդառնան անձնակազմի թվաքանակի առաջին լայնամասշտապ կրճատումները:

Դեռ սեպտեմբերի վերջին Meta-ն աշխատակիցներին տեղեկացրել էր որոշ թիմերի աշխատանքի դադարեցման և ծախսերի կրճատման մասին, հայտնում է Bloomberg-ը:

Meta-ն դուրս է մնացել ԱՄՆ-ի 10 ամենամեծ շուկայական կապիտալիզացիայով ընկերությունների ցուցակից:

Հրատարակությունը նշում Է, որ բացարձակ ցուցանիշներով կրճատումները ռեկորդային կդառնան ինդուստրիայի համար:Հիշեցնենք, որ 2022 թվականին Meta-ի բաժնետոմսերի արժեքն ընկել Է ավելի քան 60 տոկոսով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները