Կազմակերպիչ՝ AITC, EIF
Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 7
Գրանցման հղում՝ https://bit.ly/3MWGQIx
Միջոցառման մասին․
«Հզոր գիտություն, հզոր պետություն» շարքի շրջանակում մեկնարկել է «ՏՐԻԶ հիմունքներ» անվճար դասընթացը, որի ընքացքում մասնակիցները կսովորեն ցանկացած բարդությամբ խնդիր հասկանալու և լուծելու համակարգված մոտեցումը, ինչպես նաև կհասկանան, թե ինչպես խթանել ստեղծարարությունը և նորարարությունը։
Դասընթացին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներն ու գիտնականները: Տեղերը սահմանափակ են:
Մասնակցության համար հարկավոր է մինչև նոյեմբերի 3-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ դասընթացի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասընթացը կվարի MBA, CMC, բիզնեսի դասընթացների եւ խորհրդատվության ոլորտում 20 տարվա մասնագիտական փորձառությամբ դասընթացավար Մարգարիտա Բաբուրյանը։
Նախորդ 3 տարիներին ծրագրի շրջանակում ավելի քան 350 մասնակցի ընձեռվել է անձնական և մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն:
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։