Մեկնարկել է CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթ 2024-ի մասնակցության հայտերի ընդունումը։
Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի 31-ը: Այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։
CaseKey Case Competition-ի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար կարող եք այցելել https://join.casekey.org։ Մրցույթը հնարավորություն է ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու համար:
Հավելենք, որ այս տարի CaseKey-ն կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտեր, և մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները գտե՛ք այստեղ։