Tech Week 2023-ի շրջանակներում մեկնարկում է Wings գաղափարների մրցույթը

Վերջին լուրերը
Tech Week 2023-ի շրջանակներում մեկնարկում է Wings գաղափարների մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tech Week 2023-ի շրջանակներում BANA Angels-ի աջակցությամբ մեկնարկում է Wings գաղափարների մրցույթը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3000 դոլար.

  • առաջին տեղ՝ 1500 դոլար
  • երկրորդ տեղ՝ 1000 դոլար
  • երրորդ տեղ՝ 500 դոլար

Մրցույթի շրջանակներում նաև նախատեսված են հատուկ մրցանակներ․

- Advertisement -
Tech Week 2023-ի շրջանակներում մեկնարկում է Wings գաղափարների մրցույթը

«Կին մասնակից ունեցող լավագույն թիմ» անվանակարգում հաղթող թիմը Science and Technology Angels Network-ի կողմից կստանա 1000 դոլար։ Իսկ «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող թիմը Rite ընկերության կողմից՝ 250 դոլար։

Մրցույթի նպատակն է նորարար սկսնակ ձեռնարկությունների հավաքագրումը Լոռու մարզի զարգացման համար։

Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլն։

Մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր առնվազն երկու հոգուց բաղկացած թիմերը։ Մրցույթն իրականացվում է երկու փուլով`

Առաջին փուլում դիմումների հիման վրա կընտրվեն 7 թիմեր։

Երկրորդ փուլում ընտրված թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիին արդեն Tech Week Vanadzor 2023-ի ընթացքում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 4-ը լրացնել այս հայտադիմումը։

Կարդացե՛ք նաև.

Tech Week 2023-ի անցկացման օրերը հայտնի են

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը

Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Tech Week 2023-ը

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները