Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը

Տարվա ամենամեծ ՏՏ միջոցառումներից մեկը՝ Tech week Gyumri-ն Հայաստանի երկրորդ ու մշակութային մայրաքաղաքում էր հավաքել ավելի քան 3300 հոգու: Քաղաքի դրամատիկական թատրոնի հարկի տակ հավաքված մասնագետները կարևորում էին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք՝ հավաքական ուժերով նպաստելով մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։

Տեխնոդպրոց Արցախում

Tech Week Gyumri 2022-ի ընթացքում, Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը հայտարարեց, որ Արցախում տեխնոդպրոց կբացվի: Դա Սոնա Մնացականյանի անկատար երազանք էր, ով այս տարվա  ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվեց:

- Advertisement -
Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը

Սպարտակ Կյուրեղյանը տեղեկացնելով, որ այդ նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է  «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։ 

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը
Աջից երկրորդը՝ Սպարտակ Կյուրեղյան, Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար

«Սոնան ուներ ծրագրեր, որոնց  մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը:

«Թևեր»-ի գաղափարը գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելն է, որը Սոնայի մշակած ծրագիրն էր: Անդրանիկ կենտրոնը նախատեսվում է բացել Արցախի Ասկերանի Նախիջևանիկ գյուղում և ի հիշատակ Սոնա Մնացականյանի կկրի իր անունը։ Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։

Աշխատանքի տոնավաճառ և այլ իվենթներ

Միջոցառման ժամանակ թվային աշխարհի 12 ոլորտներից մոտիվացիոն ելույթներ հնչեցին, աշխատանքի տոնավաճառներ կազմակերպվեցին, տեղի ունեցավ «Կորիզ» գաղափարների մրցույթը, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթը և hackathon, որի ընթացքում ստեղծվեց տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:

Աշխատանքի տոնավաճառին ներկայացել էին հատկապես ռուսական ընկերությունները, որոնք Հայաստանում ընդլայնվելու ու նոր գրասենյակներ բացելու տեսլական ունեն:  

Կարդացեք նաև՝ Gyumri Tech week՝ 1700 մասնակից, աշխատաշուկաներ, քննարկումներ ու մրցույթ. Ինչ է սպասվում:

«Մեր 12 գրասենյակներից մեկը նախորդ շաբաթ է բացվել Երևանում ու արդեն 200 աշխատակից ունենք: Սա մեր առաջին փորձն է Հայաստանում, մասնակցել աշխատանքային տոնավաճառի: Հույս ունենք խելացի երիտասարդներով համալրել մեր թիմը»,- ասաց MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովան:

Մեծ խնդիրների լուծումներ և համաչափ զարգացում. Tech week-ի ուղերձները

Միջոցառման կազմակերպչներից՝ TCF (The Crowdfunding Formula) ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի կարծիքով, Հայաստանի կարևորությունը տեխնոլոգիական աշխարհում բարձրացնելու համար անհրաժեշտ է մեծ նպատակներ ունենալ: Իսկ TechWeek-ի տեսլականն այն է, մոտիվացնել մարդկանց, ցույց տալ, որ մարդիկ կարող են ոչ միայն տեղական խնդիրներ լուծել, այլև շատ մեծ ու համաշխարհային նպատակներ դնել իրենց առջև և ամենակարևորը՝ փորձեն լուծել դրանք:

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը
TCF (The Crowdfunding Formula) ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյան

«Նման խնդիրներ լուծելով կարևոր ես դառնում աշխարհի համար, ու արդեն կարևոր չի, թե որքան փոքր պետություն ես, քանի որ, բոլորն ուշադրություն են դարձնում քեզ»,- ասաց Նարեկ Վարդանյանը:

YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի կարծիքով էլ, միջոցառումը թույլ է տալիս երևանաբնակներին, ծանոթանալ, թե ինչ է կատարվում մարզերում, իսկ մարզաբնակներին՝ ինչ է կատարվում աշխարհի այլ մասերում։ Խաչատրյանի խոսքով՝ առայժմ համայնքն ավելի շատ ներդրում է անում մարզային զարգացման մեջ, քան դրա պտուղները քաղում, սակայն հետագայում չի բացառում նաև նման սցենարի զարգացումը․

Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանն էլ ասաց, որ իրենք շատ կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը:

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը
Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյան

«Ուզում ենք, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորություններն, ինչ ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ, կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին մինչ այս մշակութային մայրաքաղաք էր, հիմա դարձավ տեխնոհայրաքաղաք»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:

Հաջորդը՝ Tech week Vanadzor 2023

Վերջին օրվա ընթացքում էլ քվեարկությամբ որոշվեց հաջորդ տարվա Tech week-ի ընդունող քաղաքը. Վանաձորը հաղթեց Գորիսի հետ մրցակցությունը և կընդունի միջոցառումը մեկ տարի անց:

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը

Նախորդ տարի տեխնոշաբաթն անցկացվել էր Ստեփանակերտում՝ պանելային քննարկումներով, Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հեքեթոնով, «Կորիզ» գաղափարների մրցույթով: Միջոցառման ժամանակ Կարմիր Շուկայում բացվել էր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ստորագրվել «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:

Tech Week-2022 միջոցառման կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը

Վերջին նորությունները

Ավարտվեց Tech week Gyumri-ն. ի՞նչ տեղի ունեցավ տեխնոմիջոցառմանը
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: