Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Վերջին լուրերը
Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Forbes ամսագիրը հրապարակել է Real Time Billionaires 2022 վարկանշային աղյուսակը, որտեղ ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Louis Vuitton Moet Hennessy (LVMH)-ի նախագահ Բեռնարդ Առնոյին և նրա ընտանիքին։

Ըստ Forbes-ի տվյալների, Մասկի կարողությունը գնահատվում է 176,8 միլիարդ դոլար, իսկ Առնոյինը՝ 188,6 միլիարդ դոլար։

- Advertisement -
Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Պատճառն այն է, որ նախորդ օրվա ընթացքում Մասկը կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր կապիտալի 2,49%-ն այն դեպքում, երբ Առնոն, ընդհակառակը, կարողությունն ավելացրել է 2,7 մլրդ դոլարով կամ 1,44%-ով։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցրել Է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Նրա կարողությունը գնահատվում Է 134,5 մլրդ դոլար: Ադանիի Adani Enterprises Ldt ընկերության բաժնետոմսերն այս շաբաթ հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ նրա խմբի որոշ ընկերությունների բաժնետոմսերը 2020թ. ի վեր աճել են ավելի քան 1000%-ով:

Չորրորդ տեղում ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսն է, ով հանդիսանում է Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրը, Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչական տան սեփականատերը: Բեզոսի կարողությունը գնահատվում Է 115,7 մլրդ դոլար։ Ցուցակում առաջատարների հնգյակը եզրափակել Է ամերիկացի ձեռնարկատեր, Berkshire Hathaway ամերիկյան հոլդինգային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆեթը՝ 108,3 մլրդ դոլար կարողությամբ:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները