Իլոն Մասկի կարողությունը 2022-ին նվազել է 140 մլրդ դոլարով. Bloomberg

Վերջին լուրերը
Իլոն Մասկի կարողությունը 2022-ին նվազել է 140 մլրդ դոլարով. Bloomberg
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը 2022թ. նվազել է 140 մլրդ դոլարով։

Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկումն է։ Սակայն, չնայած անկմանը՝ 130 մլրդ դոլար կարողությունը դեռևս նրան դարձնում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը (դեկտեմբերի 28-ի դրությամբ): Առաջին տեղում LVMH-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բեռնարդ Առնոն է՝ 163 մլրդ դոլար կարողությամբ։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ Մասկի կարողության ընդհանուր կորուստը կկազմի մոտ 140 մլրդ դոլար, քանի որ Tesla-ի բաժնետոմսերի գինը շարունակում է նվազել։ Իսկ մինչ այդ նա վստահ գլխավորում էր միլիարդատերերի ցուցակը։ Պատճառներից մեկը Twitter-ի ձեռքբերման համար Tesla-ի բաժնետոմսերի վաճառքն է։

Ըստ Bloomberg-ի՝ Մասկի մասնաբաժինը SpaceX-ում այժմ նրա ամենաթանկ ակտիվն է՝ 47 մլրդ դոլար արժողությամբ, Tesla-ում Մասկի մասնաբաժինը կազմում է մոտ 40 միլիարդ դոլար, բացի այդ Tesla-ում նա ունի 28 մլրդ դոլարի օպցիոններ: Մասկին պատկանող հաջորդ ամենաթանկ ակտիվը Twitter-ն է, որը Bloomberg-ը գնահատում է 20 միլիարդ դոլար, իսկ The Boring Company-ում Մասկի մասնաբաժինը կազմում է 3,3 մլրդ դոլար։

Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները