Հայկական Krisp-ը հաղթել է Webby Awards մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Krisp-ը հաջողություն է գրանցել Webby Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում՝ դառնալով հաղթող միանգամից երկու անվանակարգում։

Ընկերությունը ճանաչվել է հաղթող «Տեխնիկական առաջընթաց» (Technical Achievement) կատեգորիայում՝ ստանալով ինչպես ժյուրիի հիմնական մրցանակը (Webby Winner), այնպես էլ օգտատերերի քվեարկությամբ տրվող People’s Voice մրցանակը։

Krisp-ը 2026 թվականին առաջադրվել էր Webby Awards-ին ընդհանուր երեք անվանակարգում՝ Տեխնիկական ձեռքբերում, Ծրագրավորողների գործիքներ և API-ներ և Արհեստական բանականության ձայնային և խոսակցական ինտերֆեյսի լավագույն կիրառություն։

Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Krisp-ի տեխնոլոգիաները ինտեգրվել են գրեթե բոլոր խոշոր արհեստական բանականությամբ աշխատող ձայնային պրոդուկտներում, ինչը ցույց է տալիս ընկերության աճող ազդեցությունը ոլորտում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները