Հուլիսի 19-ին Web3 Հայաստան հիմնադրամի կազմակերպմամբ անցկացվեց «Մուտք գործելով Web3. Կառուցելով անկայուն շուկայում» թեմայով միջոցառումը:
Միջոցառումը մեկ հարկի շուրջ էր հավաքել Web3 էնտուզիաստներին և ոլորտով հետաքրքրվող մարդկանց:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի ամենահետաքրքիր թեմաների մասին զրուցեցին Scrypton-ի համահիմնադիր Համլետ Մկրտչյանը, NFT Armenia-ի հիմնադիր Հայկ Ազարյանը, Web3 Women Space հիմնադիր Մարիա Ոսկանյանն ու Kirobo-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ասաֆ Նաիմը:
Web3-ի նկատմամբ հետաքրքրվածությունը Հայաստանում գնալով մեծանում է, իսկ նմանատիպ միջոցառումները՝ դառնում անհրաժեշտություն:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։