«Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ ՀՀ ԲՏԱ նախարարությունից

Վերջին լուրերը
«Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ ՀՀ ԲՏԱ նախարարությունից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:

Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:  

- Advertisement -
«Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ ՀՀ ԲՏԱ նախարարությունից

Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:

Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի  13-ը՝ ժամը 16:00-ն։

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները