Կարմիր ծովում ստորջրյա ինտերնետ մալուխների վնասման պատճառով նվազել է թրաֆիկը Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին լուրերը
Կարմիր ծովում ստորջրյա ինտերնետ մալուխների վնասման պատճառով նվազել է թրաֆիկը Ասիայի և Եվրոպայի միջև
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել Կարմիր ծովի տակով անցնող հեռահաղորդակցության մալուխների վնասման մասին։ Որոշ փորձագետներ դրա մեջ մեղադրում են Եմենի հութիներին, որոնք պարբերաբար գնդակոծում են Եմենի ափով անցնող նավերը։

Ըստ հոնկոնգյան HGC Global Communications ընկերության՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1), Europe India Gateway (EIG), ինչպես նաև Seacom և TGN-Gulf մալուխները, որոնք այս դեպքում մեկ մալուխային համակարգ են, վնասվել են. HGC Global Communications-ը հայտնել է, որ վնասը ազդել է Կարմիր ծովով անցնող թրաֆիկի 25%-ի վրա: HGC-ն դրա մի մասը դեպի Եվրոպա փոխարինել է մայրցամաքայինի. այն անցնում է Չինաստանով և Միացյալ Նահանգներով:

Կարմիր ծովում ստորջրյա ինտերնետ մալուխների վնասման պատճառով նվազել է թրաֆիկը Ասիայի և Եվրոպայի միջև
- Advertisement -
Կարմիր ծովում ստորջրյա ինտերնետ մալուխների վնասման պատճառով նվազել է թրաֆիկը Ասիայի և Եվրոպայի միջև

Seacom-ը Associated Press-ին ասել է, որ «նախնական փորձարկումները ցույց են տալիս, որ տուժած հատվածը գտնվում է Եմենի ծովային իրավասության մեջ՝ Կարմիր ծովի հարավում», և չնայած, որ թրաֆիկը շեղվել է այլ երթուղիների, որոշ ծառայություններ, այնուամենայնիվ, անջատվել են: Իր հերթին, Tata Communications-ը, որը հնդկական կոնգլոմերատի մի մասն է և սպասարկում է Seacom-TGN-Gulf մալուխը, հայտնել է, որ «անմիջապես և համապատասխան ուղղիչ գործողություններ է ձեռնարկել» դրա վնասվելուց անմիջապես հետո:

Հնարավոր է, որ մալուխները կարող էին անզգուշությամբ վնասվել խարիսխներից, այդ թվում՝ հարձակումների արդյունքում շարքից դուրս էկած նավերից իջեցված խարիսխներից, մանավանդ այն դեպքում, երբ Կարմիր ծովի խորությունը որոշ հատվածներում չի գերազանցում 100 մ-ը: Սակայն սա դեռևս ենթադրություն է։

Կարմիր ծովում ստորջրյա ինտերնետ մալուխների վնասման պատճառով նվազել է թրաֆիկը Ասիայի և Եվրոպայի միջև

Ներկայում Կարմիր ծովի վրայով 14 ստորջրյա մալուխ կա, ևս վեցը նախատեսվում է, այս մասին հայտնել է ստորջրյա մալուխների գծով փորձագետ Թիմ Սթրոնջը: «Մեր գնահատմամբ՝ Եվրոպայի և Ասիայի միջև հաղորդակցությունների ավելի քան 90%-ն իրականացվում է Կարմիր ծովի սուզանավային մալուխների միջոցով։ Բարեբախտաբար, հեռահաղորդակցության օպերատորները համակարգում պահուստավորման բարձր աստիճան են ստեղծել. Կարմիր ծովով անցնող բազմաթիվ մալուխներ կան»,- ասել է նա։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները