Կանանց ներդրումային պատրաստվածության ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Կանանց ներդրումային պատրաստվածության ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկում է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց պատկանող ընկերությունների ներդրումային պատրաստվածությունն ու գրավչությունը և աջակցել նրանց՝ ինտենսիվ բութքեմփի, անհատական ​​մենթորության և քոուչինգի, առցանց մոդուլների միջոցով, որոնք ուղղված են ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ոլորտի առաջատար փորձագետների հետ կապերի ընդլայնմանն ու և ներդրողներին հանդիպելու հնարավորությունների ստեղծմանը:

- Advertisement -
Կանանց ներդրումային պատրաստվածության ծրագիրն ընդունում է հայտեր

Ծրագրին կարող են դիմել․

Կանանց կողմից հիմնված կամ նրանց պատկանող, ինչպես նաև Հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր ունեցող ընկերություններ (թիմեր) և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ, որոնք՝

  • ունեն զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարարության, արտադրության և զբոսաշրջության ուղղություններում
  • ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը,  ձեռք բերել հմտություններ՝  ներդրումային պրոցեսների վերաբերյալ։  
  • ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև օգոստոսի 26-ը լրացնել հետևյալ հայտաձևը։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագիրն իրականացվում է՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները