Աշխատակիցների որոնումից մինչև հարցազրույցի պլանավորում․ Job.am-ը
ներկայացնում է հավաքագրման նոր` JobClub հարթակը՝ նախատեսված գործատուների և հավաքագրման մասնագետների համար։ Հարթակում առկա են արհեստական բանականությամբ հզորացված մի շարք գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել հավաքագրման բոլոր փուլերը՝ սկզբից մինչև վերջ՝ ապահովելով գործընթացի արդյունավետությունը, խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
Ավելի քան 25 տարի գործունեություն ծավալելով հայկական աշխատաշուկայում՝ Job.am-ի թիմը քաջատեղյակ է հավաքագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում
առաջացող մարտահրավերների և գործատուներին ու HR մասնագետներին մտահոգող խնդիրների մասին։ Job.am-ի հիմնադիր Լևոն Նալբանդյանը նշում է․ «Գործիքները, որոնք ներդրել ենք հարթակում, ստեղծվել են գործատուների և հավաքագրման մասնագետների հետ տարիների շփման արդյունքում բացահայտված խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով»։
JobClub-ի առաքելությունը չի սահմանափակվում հավաքագրման գործընթացի բարելավմամբ․ այն նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հայկական աշխատաշուկայում ստեղծել գործատու-թեկնածու կապի նոր որակ և մշակույթ։
«JobClub-ն իր հարկի տակ միավորում է HR համայնքին, գործատուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատաշուկայում ցանկանում են դրական փոփոխություններ բերել:Մենք ստեղծել ենք գործիքակազմ, որով կկարողանանք բարելավել աշխատաշուկայի վիճակը: Այսպիսով, լինելու ենք ոչ միայն հարթակ, որը կապելու է գործատուին և թեկնածուին, այլ դառնալու ենք մի համայնք, որը դրական փոփոխություններ է բերելու աշխատաշուկայի մշակույթի մեջ»,- նկատում է Job.am-ի բրենդի և հաղորդակցության մենեջեր Լիլիթ Խլղաթյանը։
Անդամակցությունը JobClub-ին վճարովի է։ Արդեն իսկ բազմաթիվ գործատուներ և մարդկային ռեսուրսների մասնագետներ ցանկություն են հայտնել միանալ JobClub-ին։
Հետևեք Job.am-ին՝ հարթակի գործիքակազմի մասին մանրամասներ և նորություններ իմանալու համար։














