ISTC հիմնադրամը կիսվել է  «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնի արդյունքներով

Վերջին լուրերը
ISTC հիմնադրամը կիսվել է  «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնի արդյունքներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի դեկտեմբերի 7-ին մեկնարկել էր «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» 24-ժամյա անընդմեջ հաքաթոնը, որը միտված է ստեղծելու տեխնոլոգիական գործիքներ` կոռուպցիայի դեմ պայքարի համար:

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը կիսվել է հաքաթոնի արդյունքներով։ 24 ժամ ինտենսիվ խնդիրների լուծումից հետո հաքաթոնի մասնակից 12 թիմերը ներկայացրել են իրենց լուծումները, որի հիման վրա` ձևավորված մրցութային հանձնաժողովը գնահատել է արդյունքները և փակ քվեարկության միջոցով որոշել հաղթողներին:

ISTC հիմնադրամը կիսվել է  «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնի արդյունքներով

Հեքըթոնի հաղթողներն են՝ Riskadar-ը՝ 5,000 դոլար մրցանակով, Akvelon-ը՝ 5,000 դոլար մրցանակով և Plat AI & Bribe Busters -ը՝ 2,500 դոլար մրցանակով։

ISTC հիմնադրամը կիսվել է  «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնի արդյունքներով

Հիշեցնենք, որ «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը կազմակերպվել են ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները