IPONWEB-ը Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն է բացել

Վերջին լուրերը
IPONWEB-ը Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն է բացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գովազդային տեխնոլոգիայի և մեդիա առևտրի ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար IPONWEB ընկերությունը հայտարարել է Երևանում Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն ստեղծելու մասին։

2001 թվականին Լոնդոնում հիմնադրված ընկերությունը համարվում է համաշխարհային առաջատար, որը ստեղծում է ժամանակակակից գովազդային տեխնոլոգիական հարթակներ ու ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են թվային մեդիայի ծրագրային առք ու վաճառքի համար՝  հնարավոր բոլոր ձևաչափերով, սարքերով և ալիքներով:

- Advertisement -
IPONWEB-ը Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն է բացել

IPONWEB-ի հաճախորդների շարքում են աշխարհի խոշորագույն հրատարակչությունները, հեռարձակողները, ապրանքանիշի գովազդատուները, մեդիա գործակալությունները, տվյալների մատակարարները և տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Amazon-ը, Samsung-ը, Oracle-ը, NBC Universal-ը, GroupM-ը և այլն։

Ընկերության առկա թափուր հաստիքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները