Ինտերնետ ինքնաթիռում. 2023-ին SpaceX-ը կսկսի օդանավերում Starlink ինտերնետային տերմինալների վաճառքը

Ընկերությունը խոստանում է օդանավում ապահովել մինչև 350 Մբիթ/վրկ ինտերնետի արագություն:

Վերջին լուրերը
Ինտերնետ ինքնաթիռում. 2023-ին SpaceX-ը կսկսի օդանավերում Starlink ինտերնետային տերմինալների վաճառքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ը հայտարարել է, որ Starlink Aviation տերմինալների վաճառքը կսկսի 2023 թվականի կեսից, գրում է vc.ru-ն։ Ընկերության տվյալներով՝ ինտերնետի մինչև 350 Մբիթ/վրկ արագությունը բավարար է տեսազանգերի, առցանց խաղերի և «այլ գերարագ տվյալների փոխանցման համար»:

SpaceX-ը պնդում է, որ Starlink-ի ինտերնետը հասանելի կլինի օդ բարձրանալու, ցամաքի ու ջրի վրայով թռիչքի և վայրէջքի ժամանակ։

- Advertisement -
Ինտերնետ ինքնաթիռում. 2023-ին SpaceX-ը կսկսի օդանավերում Starlink ինտերնետային տերմինալների վաճառքը

Սեպտեմբերին, փորձնական թռիչքի ժամանակ Starlink Aviation-ը կարողացել է ինքնաթիռում ապահովել 100 Մբիթ/վրկ ինտերնետի արագություն, հայտնում է Aviacionline-ը: Դա JSX չվերթ էր Բըրբանքից (Լոս Անջելոս) Սան Խոսե: Ապրիլին ընկերությունը հայտարարեց, որ կլինի առաջիններից մեկը, ով կօգտագործի Starlink Aviation-ը և խոստացավ իր բոլոր ինքնաթիռները կահավորել կայաններով մինչև 2022 թվականի վերջ: Հավայան ավիաուղիները նմանատիպ պայմանագիր ունի SpaceX-ի հետ:

SpaceX-ը սկսել է Starlink արբանյակային ինտերնետի փորձարկումն ինքնաթիռներում 2021 թվականի դեկտեմբերին։ 2022 թվականի հուլիսին Միացյալ Նահանգները թույլատրեց օգտագործել ընկերության համակարգերը նավերի, բեռնատարների և ինքնաթիռների վրա։

Իլոն Մասկի Starlink-ը հասանելի կդառնա Հայաստանում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները