Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտնել է, որ սոցիալական ցանցը սկսել է երեք տեսակի ժապավենների փորձարկում։ Դրանք արդեն հասանելի են որոշ օգտատերերի համար, իսկ ճնշող մեծամասնության համար նորամուծությունը կհայտնվի առաջիկա շաբաթների ընթացքում։
- Home – հրապարակումների ընթացիկ հոսք՝ ալգորիթմների օգտագործմամբ առաջարկվող գրառումներով։
- Following – հրապարակումների ժամանակագրական հոսք։
- Favourites – գրառումների հոսք, իարդարձություններ, որոնք օգտատերը չի ցանկանում բաց թողնել:
Հիշեցնենք, որ Instagram-ից գրառումների ժամանակագրական հոսքը հանվել է 2016 թվականին՝ փոխարինելով ալգորիթմականին։ Նույնիսկ այն ժամանակ օգտատերերից շատերը դժգոհ էին փոփոխություններից՝ նրանք դժգոհում էին, որ սոցցանցը թաքցնում է որոշ գրառումներ նորությունների ժապավենից՝ ֆիդից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։