Օնլայն դասավանդման բիզնեսի հաջողությունը մեծմասամբ կախված է բրենդինգից։ Բրենդինգի շնորհիվ կարողանում եք շուկայում ճիշտ դիրքավորվել որպես օնլայն դասընթացավար և վաճառել ավելի շատ դասընթացներ։
Բրենդինգի կարևորությունը
Բրենդն այն ինքնությունն ու առաքելությունն է, որն օգնում է տարբերակել Ձեր օնլայն դասընթացը շուկայում առաջարկվող մյուս դասընթացներից։ Կայուն բրենդ ունենալը օգնում է ձեռք բերել ճանաչելիություն, ինչն էլ նպաստում է վաճառքների աճին։
Սա պայմանավորված է այն փաստով, որ մարդկանց 57%-ը գնում է կատարում այն բրենդներից, որոնք հիշվող են և վստահելի։ Ուսանողների վստահությունը ձեռք բերելու համար կարևոր են ոչ միայն որակյալ դասընթացները, այլ նաև մինչ դասընթացը ձեռք բերելն ու այն ավարտելն ընկած ժամանակահատվածում բրենդի հետ ունեցած ողջ փորձառությունը։ Որքան բավարարված լինեն ուսանողները ողջ ընթացքում, այնքան ավելի հավանական է, որ խորհուրդ կտան Ձեր դասընթացը ընկերներին։ Ուստի կայուն բրենդ ունենալն օգնում է գործի դնել «բերնեբերան մարքեթինգի» ուժը։
1. Բացահայտե՛ք դասընթացների յուրահատուկ կողմը
Բրենդ ասելով շատերն առաջին հերթին պատկերացնում են լոգո և գույներ։ Մինչդեռ դրանք կազմում եմ բրենդինգի միայն մեկ բաղադրիչը։ Կայուն բրենդինգի հիմքում առաջին հերթին ընկած է Ձեր առաքելությունը, և թե ինչն է հատկապես Ձեր դասընթացը դարձնում տարբերվող։
Այս ամենը պարզելու համար կարևոր է առաջին հերթին հասկանալ՝ ո՞րն է Ձեր թիրախ լսարանը, ի՞նչն է նրա համար կարևոր, և ինչու՞ պետք է գնի Ձեր առաջարկած դասընթացները։ Եթե բրենդը չի համապատասխանում լսարանի պահանջներին, ապա ճանաչելիության, վստահության, և վաճառքների մասին խոսք գնալ չի կարող։
Թիրախ լսարանի և շուկայի ուսումնասիությունը կօգնի Ձեզ բացահայտել դրա տարբերվող կողմը։ Միգուցե Դուք առաջինն եք, ով տվյալ թեմայով ներկայացնում է գործնական դասընթաց, կամ դասընթացի մեջ ներդրել եք անձնական փորձը։
2. Սահմանե՛ք Ձեր առաքելությունը
Այս առանձնահատկությունը կարող եք կիրառել կայքի էջերում, վաճառքի տեքստերում, և իհարկե բրենդի առաքելությունը սահմանելիս։
Օրինակ, Մարի Ֆորլեոն, ով հայտնի է իր հաջողված դասընթացներով և MarieTV ծրագրով, կիսվում է իր առաքելությամբ կայքում և սոցիալական էջերում։
Մարին նշում է, որ իր նպատակն է օգնել ձեռնարկատերերին հիմնել բիզնես ու ունենալ այն կյանքը, որին ձգտում են։ Լսարանի հետ ամուր կապ ստեղծելու համար նա նաև կիսվում է սեփական պատմությամբ և բիզնես սկելու իր շարժառիթներով, որոնք ընկած են առաքելության հիմքում։
3. Ստեղծե՛ք Ձեր բրենդի տարրերը
Սահմանելով բրենդի ամբողջական գաղափարախոսությունը՝ կկարողանաք ստեղծել օնլայն դպրոցի բրենդի համահունչ տարրերը։ Դրանք ներառում են՝ տարբերանշան, գույներ, տառատեսակ, դիզայնի տարրեր, և բրենդի ձայն։
- Լոգոն Ձեր դասընթացի ներկայացումն է վիզուալ տեսքով։ Անհրաժեշտ է ստղծել այնպիսի տարբերանշան, որը կլինի հեշտ հիշվող ու կարտահայտի Ձեր բրենդի էությունը։
- Գույները օգնում են ապահովել կայունություն բրենդի ցանկած այլ տարրերի մեջ։ Գույներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդն ու առնչությունները։ Խորհուրդ ենք տալիս ընտրել մեկ հիմնական գույն, և մեկ կամ երկու երկրորդային գույն։
- Տառատեսակի հարցում նույնպես հարկավոր է պահպանել կայունություն և ընտրել այնպիսի տառատեսակ, որն առավել ճիշտ է փոխանցում Ձեր բրենդի էությունը
- Բրենդի ձայնը որոշիչ դեր է տանում ուսանողների հետ տարբեր ալիքներում հաղորդակցման հարցում։ Բրենդի ձայնը կարող է հանդես գալ որպես ընկերական, ուսուցանող-թելադրող, զվարճացնող, կամ նույնիսկ պրովոկացիոն։
Օրինակ՝ Ջեսիկա Սթենսբերին նախընտրում է առօրյա խոսակցական ոճը։ Նրա բրենդի ձայնն ամբողջովին մարդամոտ և ազատ է, ներառում է վուլգարիզմներ։ Նման բառերի տոնը և հնչողությունը թողնում է էներգիայով լի լինելու տպավորություն։
4. Տարածե՛ք բրենդը դասավանդման կայքի միջոցով
Բրենդը տարածելու և լսարանին Ձեր դասընթացների հետ ծանոթացնելու համար օգտագործվում են օնլայն ալիքներ, ինչպիսիք են սոցիալական մեդիան և դասավանդման կայքը։
Մարդկանց 50%-ը կարծում է, որ կայքի դիզայնը կարևոր է բրենդի համար։ Դասավանդման կայքը պետք է ներառի բրենդի բոլոր տարրերը համահունչ կերպով։ Օրինակ, եթե ընտրել եք գույները, ապա պետք է պահպանել ընտրված համադրությունը կայքի բոլոր էջերում։ Կայքի միջոցով բրենդինգն իրենից ենթադրում է նաև՝
- Անհատական դոմեն
- Դիզայնի տարրեր
- Հրապարակվող բովանդակություն
- Ուսանողների կարծիքները դասընթացների վերաբերյալ
Դիտարկենք Էմի Փորթերֆիլդի կայքը։
- Կայքի բոլոր էջերում գերակշռում է դեղինը, իսկ հիմնական գույնն ուղեկցվում է պաստելային միանման երանգներով։
- Դիազայնի տարրերը, կոճակները ներկայացված են համահունչ տառատեսակով և ոճով։
- Դասընթացների առանձին էջերում ներկայացված են ուսանողների կարծիքները դասընթացի վերաբերյալ, ինչպես նաև հայտնի հեղինակների և այլ դասընթաց ստեղծողների կարծիքների Էմի Փորթերֆիլդի մասին՝ որպես անհատ։
5. Համագործակցե՛ք դասավանդողների և ուսանողների հետ
Օնլայն դասընթացի բրենդի տարածմանը սոցիալական ցացերից և կայքից բացի օգնում է նեթվորքը։ Ուստի կարող եք համագործակցել դասընթացավարների հետ, ովքեր ստեղծում են օնլայն դասընթացներ նմանատիպ թեմաներով։ Օրինակ, կարող եք
- Տեղադրել նրանց կարծիքը և Ձեր անձի մասին գնահատականը կայքում և սոցիալական ցանցերում
- Պատրաստել դասընթաց համահեղինակությամբ
- Տարածել դասընթացի մասին այլ օնլայն դասընթացավարների սոցիալական կայքերում
Կայուն բրենդ ունենալու համար հարկավոր է նաև ձևավորել ակտիվ ուսանողների համայնք։ Օրինակ, Ջեննա Քութչերը ստեղծել է հավատարիմ ուսանողների համայնք տարբեր հաթակներում։ Նա ոչ միայն առաջարկում է օնլայն դասընթացներ ինստագրամ մարքեթինգի և բիզնեսի մասին, այլ նաև վարում է փոդքասթ և ունի Յութուբյան ալիք։
Օնլայն դասընթացների կայուն բրենդ ստեղծելը պահանջում է ժամանակ և ջանքեր։ Սակայն բրենդինգն ապահովում է երկարաժամկետ և շոշափելի արդյունքներ։
Նյութը ստեղծվել է How2B-ի և Uteach-ի համագործակցության արդյունքում։
Կարդացե՛ք նաև.
- Ինչպե՞ս գիտելիքն ու փորձը դարձնել պասիվ եկամտի աղբյուր
- Ի՞նչ է պետք օնլայն դասավանդման սեփական բիզնես սկսելու համար
- 35 ամենատարբեր գաղափարներ Ձեր օնլայն դասընթացը սկսելու համար
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: