Ի՞նչ է պետք օնլայն դասավանդման սեփական բիզնես սկսելու համար

Վերջին լուրերը
Ի՞նչ է պետք օնլայն դասավանդման սեփական բիզնես սկսելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սկսել օնլայն դասավանդման բիզնես նշանակում է լինել ոչ միայն դասընթացավար, այլ նաև ձեռնարկատեր։ Բիզնես գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար հարկավոր է տիրապետել մի շարք հմտությունների, ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներն ու ծրագրերը։ Իսկ թե որո՞նք են դրանք` ներկայացնում ենք ստորև.

Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ 

Օնլայն դասավանդման բիզնես սկսելու համար միայն դասընթաց պատրաստելը բավարար չէ։ Լինել օնլայն դասընթացավար նշանակում է նաև կարողանալ ճիշտ մատուցել դասընթացը, զբաղվել մարքեթինգով և վաճառքներով։ Այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել հատկապես հետազոտական, բովանդակություն ստեղծելու, մարքեթինգի, տեսանյութերի խմբագրման, հաղորդակցման և կառավարման հմտությունները։ 

- Advertisement -

Հետազոտական հմտություններ

Դասընթացներ ստեղծելու և վաճառելու համար անհրաժեշտ կարևորագույնը հետազոտական կարողություններն են։ Կատարված ճիշտ հետազոտությունն է օգնում կատարել տվյալահեն որոշումներ, որն էլ յուրաքանյուր բիզնեսի հաջողության գաղտնիքն է։ Հետազոտական կարողությունների շնորհիվ հասկանում եք՝ 

  • կաշխատի՞ արդյոք Ձեր գաղափարը
  • ո՞րն է թիրախ լսարանը, ի՞նչ հետաքրքրություններ և խնդիրներ ունի
  • ովքե՞ր են մրցակիցները
  • ի՞նչ նյութեր են անհրաժեշտ դասընթացի համար, և այլն։

Բովանդակության ստեղծում

Յուրաքանչյուր դասընթաց ստեղծող պետք է կարողանա ստեղծել լսարանին հետաքրքիր բովանդակություն։ Այն ներառում է դասընթացի նյութը պատրաստելը, բլոգի հոդվածներ գրելը, սոցիալական ցանցերի հրապարակումները, կայքի լենդինգ էջերը, և այլն։ 

Մարքեթինգ

Բացի օնլայն դասընթացավար լինելուց դասընթաց ստեղծողը հանդիսանում է նաև ձեռնարկատեր և մարքեթոլոգ։ Մարքեթինգային ռազմավարությունն անհրաժեշտ է գործի դնել անգամ մինչև դասընթացի պատրաստ լինելը։ Ինչպես նաև հարկավոր է կատարել մարքեթինգային վերլուծություն, հասկանալու համար՝ որ մարքեթինգային ալիքը ինչպիսի արդյունքներ է ապահովում։

Տեսանյութի խմբագրում 

Տեսանյութերի միջոցով դասընթացներ առաջարկելն օնլայն դասավանդման ամենատարածված ձևերից մեկն է։ Ուստի տեսանյութը ձայանգրելու, խմբագրելու և այն հնարավորինս հետաքրքիր դարձնելու համար մոնտաժի տարրական հմտություններն անխուսափելի են։ 

Ֆինանսական գրագիտություն և կառավարում 

Սովորաբար դասընթանցավարների մոտ ստեղծագործական հմտություններն ավելի զարգացած են, քան վերլուծական կարողությունները։ Այնուամենայնիվ, որպես ձեռնարկատեր առնչվելու եք այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են վաճառված դասընթացների թիվը, կատարված ներդրումներն ու ծախսերը։ 

Ի՞նչ է պետք օնլայն դասավանդման սեփական բիզնես սկսելու համար

Ի՞նչ սարքավորումներ են անհրաժեշտ 

Ի թիվս հմտությունների, անհրաժեշտ է նաև ապահովված լինել որոշակի տեխնիկայով։ Օնլայն դասավանդման բիզնես սկսելու համար թանկարժեք սարքավորումներ հարկավոր չեն։ Սկզբում նույնիսկ մեկ հեռախոսն է բավարար։ 

Սմարթ հեռախոս 

Եթե չեք ցանկանում ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ, ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ տեսախցիկ, և միկրոֆոն, ապա միայն սմարթ հեռախոսը այն է, ինչ անհրաժեշտ է։ Անկախ այն փաստից՝ երևալու եք կադրում որպես դասավանդող, թե օգտագործելու եք վիզուալներ, հեռախոսով հնարավոր է իրականացնել  երկուսն էլ։ Հեռախոսները նաև առաջարկում են տեսախմբագրման բազում ծրագրեր, ուստի այս փուլում համակարգիչը պարտադիր չէ։ 

Համակարգիչ 

Այնուամենայնիվ, եթե ունեք բավարար բյուջե, առաջնահերթությունների ցանկում հաշվի առեք համակարգիչը ։ Թե՛ անհատական համակարգիչը, թե՛ լափթոփը կծառայեն նպատակին։ Համակարգչի ցանկալի պարամետրերը ներառում են՝

  • 8GB RAM և ավելի բարձր
  • Intel i5 պրոցեսոր և բարձր
  • 15․6 դյույմ կամ ավելի էկրան

Տեսախցիկ 

Թեև տեսաձայնագրել հնարավոր է և՛ հեռախոսի, և՛ համակարգչի առաջարկած տեսախցիկով, առավել պարզ և որակյալ կադրեր ստանալու համար տեսախցիկը անհրաժեշտ ներդրում է։ Ահա վեբ տեսախցիկի մի քանի տարբերակներ՝

  • Logitech C920e
  • Lorgar Rapax 701
  • Canyon CNE-HWC2/C2 720P

Միկրոֆոն 

Եթե օնլայն դասընթացները ներկայացվում են նախապես ձայնագրված ձևաչափով, ապա կարևոր է ապահովել տեսանյութի որակյալ ձայն։ Հնարավոր է սկսել ամենապարզ անլար կամ լարով բարձրախոս միկրոֆոններից, ինպիսին է, օրինակ՝ K35 անլար միկրոֆոնը։ 

Նկարահանման լույս 

Տեսանյութի որակը պայմանավորված է ոչ միայն հզոր տեսախցիկով, այլ նաև ճիշտ լուսավորությամբ։ Ամենևին հարկավոր չէ ձեռք բերել պրոֆեսիոնալ նկարահանման լույս։ Ճիշտ դիրքում տեղադրված օղակաձև LED լամպերը կօգնեն կառուցել գեղեցիկ կադր։

Ի՞նչ ծրագրերի տիրապետել 

Վերոնշյալ սարքավորումներն անհրաժեշտ են տեսադասեր նկարելու համար։ Սակայն վերջնական տեսքն ապահովում են խմբագրման գործիքները։ 

  • Դասավանդման հարթակ, որտեղ կարող եք տեղադրել ուսումնական նյութերը, վաճառել դրանք, հետևել ուսանողների գրանցումներին, ստանալ վճարումները դարձնել օնլայն դասավանդումն ավելի արդյունավետ
  • Շնորհանդես (Presentation) պատրաստելու գործիքներ, օրինակ՝ Canva, SlidesGo
  • Այլ ձևաչափի բովանդակություն կազմելու գործիքներ՝ Camtasia, Adobe Premier Pro

Զարգացնելով պահանջվող հմտությունները, ձեռք բերելով անհրաժեշտ սարքավորումները և ծրագրերը կարող եք սկսել հաջողված օնլայն դասանդման բիզնես։ 

Հոդվածը հրապարակվել է How2B-ի և Uteach-ի համագործակցության արդյունքում։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները