35 ամենատարբեր գաղափարներ Ձեր օնլայն դասընթացը սկսելու համար

Եթե ցանկանում եք սկսել բիզնես, որը Ձեզ կտա բավարար ազատություն, կընդգրկի առավել հոգեհարազատ ոլորտ, միաժամանակ կհանդիսանա պասիվ եկամուտ ստեղծելու աղբյուր` նվազագույն ծախսերով, ապա ժամանակն է սկսել օնլայն դասընթացների Ձեր բիզնեսը։ 

Այս հոդվածում կներկայացնենք մեր օրերում առավել մեծ պահանջարկ ունեցող օնլայն դասընթացների գաղափարներ՝ ըստ ոլորտների։

Օնլայն դասավանդման բիզնես հիմնելու առավելությունները

Նորագույն տեխնոլոգիաների առաջընթացով պայմանավորված՝ էլեկտրոնային ուսուցումը մեծ թափ է ստացել և հեղափոխել կրթական լանդշաֆտը: Ներկայումս որևէ նոր հմտություն կամ գիտելիք հնարավորինս արագ ձեռք բերելու համար մարդիկ առավել հակված են դիմելու հենց օնլայն դասընթացների օգնությանը, որոնք այսօր հասանելի են ցանկացած թեմայով։ Այսպիսի մեծ պահանջարկն իր հետ բերում է լայն հնարավորություններ օնլայն դասընթացավարների համար՝ գիտելիքը եկամուտի վերածելու հարցում։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր ոք, ով ունի որոշակի փորձառություն և գիտելիք, կարողանում է տարբեր ձևաչափերով կիսվել իր գիտելիքներով և ստանալ եկամուտ։ Ինչն առավել հետաքրքիր է՝ օնլայն դասավանդման բիզնեսը չունի մասնագիտական ոլորտային սահմանափակումներ, բացի այդ, նման բիզնես սկսելը բոլորովին չի պահանջում հսկայածավալ ներդրումներ և մեծ ռիսկեր։

Միևնույն ժամանակ, օնլայն դասընթացների մեծ պահանջարկը ոլորտը դարձնում է մրցակցային, ինչը նշանակում է, որ հաջողելու համար անհրաժեշտ է ընտրել տարբերվող գաղափար։ Իսկ ինչպես հասկանալ՝ արդյո՞ք Ձեր օնլայն դասընթացի գաղափարը կաշխատի, թե՝ ոչ։ 35 ամենատարբեր գաղափարներ Ձեր օնլայն դասընթացը սկսելու համար

Ինչպե՞ս ընտրել դասընթացի գաղափար, որը կհաջողի 

Օնլայն դասընթացի հաջողող գաղափար ընտրելու համար կարևոր է հաշվի առնել երեք հիմնական կետ՝ 

  • Ձեր մասնագիտական կարողությունները, 
  • շուկայի պահանջարկը, 
  • և թիրախային լսարանը։

Առաջին քայլով հարկավոր է վեր հանել Ձեր բոլոր ուժեղ կողմերը․ ո՞ր ոլորտն եք հատկապես նախընտրում, ինչպիսի՞ հետաքրքրություներ ունեք, ո՞ր հարցերում եք առավել փորձառու։ Սակայն միշտ չէ, որ մեզ դուր եկածը նաև պահանջվածն է։ Ուստի, կարևոր է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք Ձեր ընտրած թեմաները հետաքրքիր կլինեն լսարանին։ 

Այս նպատակով անհրաժեշտ է կատարել շուկայի հետազոտություն. ուսումնասիրել Ձեր թեմային առնչվող դասընթացները՝ հասկանալու համար՝ ի՞նչ խնդիր են վերջիններս լուծում։ Հետազոտություն կատարելը ոչ միայն թույլ կտա հասկանալ օնլայն դասընթացի համար ընտրված թեմայի պահանջարկը, այլ նաև կկարողանաք վեր հանել այն բացը, որն առկա է նմանատիպ օնլայն դասընթացների առաջարկներում։ Ենթադրենք՝ Դուք մասնագիտացված եք թվային մարքեթինգի ոլորտում և ցանկանում եք առաջարկել օնլայն դասընթացներ այս թեմայի շուրջ։ Շուկան ուսամնասիրելիս կարող եք բացահայտել, օրինակ, որ թվային մարքեթինգի կոնկրետ ճյուղի վերաբերյալ հայալեզու դասընթացներ չկան, կամ դասընթացներում  բացակայում է գործնական մասը։ Հնարավոր է նաև, որ ցանկանում եք անդրադարձ կատարել թվային մարքեթինգի վերջին միտումներին, որոնք դեռ ոչ ոք չի քննարկել, կամ պարզապես ցանկանում եք կիսվել Ձեր յուրահատուկ փորձառությամբ։ 

Այսպիսով, հաջողված օնլայն դասընթացի Ձեր գաղափարը գտնվում է Ձեր ունեցած գիտելիքների, շուկայի պահանջարկի և լսարանի հետաքրքրվածության հատման կետում։ 

35 ամենապահանջված գաղափարները օնլայն դասընթացի համար 

Ստորև կգտնեք հայաստանյան շուկայում ամենամեծ պահանջարկ վայելող ոլորտները, որոնց վերաբերյալ կարող եք ստեղծել օնլայն դասընթացներ։ 

Լեզուների ուսուցում

Թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս լեզուների ուսուցման դասընթացները գտնվում են դասավանդման ոլորտների լավագույն տասնյակում։ Լեզուներ սովորելը միշտ էլ արդիական է, իսկ լեզու ուսուսմնասիրելու պահանջարկը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Օրինակ, պատճառներից մեկն այն է, հայաստանյան որոշ կազմակերպություններ ձգտում են դուրս գալ միջազգային շուկա։ 

Հայաստանում հատկապես մեծ պահանջարկ են վայելում անգլերենի, ռուսերենի, իսպաներենի, չինարենի, պարսկերենի, վերջերս նաև թուրքերենի և ադրբեջաներենի դասընթացները։ Ուստի եթե տիրապետում եք որևէ լեզվի, հնարավոր է առաջարկել օնլայն դասընթացներ հենց այս ոլորտում։ 

Ահա մի քանի օնլայն դասընթացի գաղափար լեզուներ դասավանդելու համար՝

1. Հայերեն զբոսաշրջիկների համար

2. Չինարեն զրոյից

3. Իսպաներեն սկսնակների համար

4. Բիզնես անգլերեն

5. Անգլերենի սլենգային արտահայտություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ 

Նորագույն տեխնոլոգիաների՝ վերջին տասնհինգից քսան տարիների զարգացումը մի կողմից իսկապես անհանգստացնող է, սակայն, մյուս կողմից, այն նաև ոգեշնչող է։ 

Տեխնոլոգիական առանջընթացը պարզապես ստիպում է այս ոլորտում նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել՝ ոլորտում կարիերայի աճ ունենալու համար։ Չմոռանանք նաև, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունները հենց այս ոլորտում են։

Կարիերա կառուցելու, առաջընթացից հետ չմնալու, թե որպես հոբբի զբաղվելու համար, բոլոր դեպքերում էլ այս ոլորտում օնլայն դասընթացներ ստեղծելն ու վաճառելը հրաշալի գաղափար է։ Հատկապես մեծ պահանջարկ են վայելում հենց ծրագրավորման դասընթացները։ 

Ահա նման դասընթացների օրինակներ՝ 

6․ ՏՏ վաճառքներ

7․ Պրոդուկտի կառավարում սկսնակների համար

8․ HTML զրոյից

9․ Տվյալների վերլուծություն

10․ Օդային ռոբոտատեխնիկա

Ձեռնարկատիրություն 

Ձեռնարկատիրության ոլորտում դասընթացները հաջորդ ամենապահանջված և մշտապես արդի թեմաներից են։ Մարդիկ մեծմասամբ ձգտում են լինել անկախ, և հաջողությունների հասնելու ու երազանքներն իրակացնելու համար կյանքի որոշակի շրջափուլում մտածում են սեփական բիզնես սկսելու մասին։

Իսկ ինչպիսի՞ օնլայն բիզնես դասընթացներ կարող եք առաջարկել Դուք.

11. Ինչպես կազմել բիզնես ծրագիր

12․ Ինչպես գաղափարը վերածել բիզնեսի

13․ Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար

14․ Բիզնես գործընթացների աութսորսինգ

15․ Բյուջետավորում

Մարքեթինգ 

Մարքեթինգի դասընթացների այսօր հնարավոր է հանդիպել ամեն քայլափոխի։ Չէ՞ որ մարքեթինգի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ 21-րդ դարում հարկավոր են յուրաքանչյուրին՝ անկախ մասնագիտությունից։

Մարքեթինգը բավականին ընդգրկուն ոլորտ է, սակայն եթե տիրապետում եք մարքեթինգի ճյուղերից որևէ մեկին, կարող եք սկսել օնլայն դասընթաց հենց այդ ճյուղի վերաբերյալ։ Ահա մի քանի օնլայն դասընթացի օրինակ՝

16․ Թվային մարքեթինգի հիմունքներ

17․ Սոցիալական մեդիա մարքեթինգի պրակտիկ դասընթաց

18․ Խորացված SEO դասընթաց

19․ Քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն

20․ Բրենդի կառավարում

Ֆինանսներ և ֆինանսական գրագիտություն 

Ֆինանսական որոշումներ կայացնելն առօրյայում անխուսափելի է։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ունակ ճիշտ տնօրինել ֆինանսական հոսքերն ու հասնել իրենց ֆինանսական նպատակներին։ Սրանք հմտություններ են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին։ Եթե այս ոլորտի ներկայացուցիչ եք, կարող եք ստեղծել և վաճառել դասընթացներ նմանատիպ թեմաներով՝

21․ Կրիպտոարժույթներ 

22․ Ներդրումների կառավարում

23․ Ինչպես ստեղծել պասիվ եկամուտ

24․ Ֆինանսական պլանավորում

25․ Կանխիկ դրամական միջոցների կառավարում

Թվային մեդիա 

Թվային մեդիա ոլորտում Դուք կարող եք սովորեցնել ուսանողներին՝ ինչպես օգտագործել տարբեր գործիքներն ու ծրագրերը գրավիչ բովանդակություն ստեղծելու նպատակով, լինի դա կայքերի, հավելվածների, գովազդի, թե տեսանյութերի համար։ Այսպես, Դուք կարող եք ստեղծել դասընթացներ հետևյալ թեմաներով, օրինակ՝

26․ Գրաֆիկ դիզայն

27․ UI/UX դիզայն

28․ Տեսանյութերի խմբագրում/մոնտաժ

29․ Անիմացիաների ստեղծում

30․ Լուսանկարների խմբագրում

Հոբբիներ և կոնկրետ հմտություններ

Ձեր ցանկացած հոբբի կարող է վերածվել հրաշալի օնլայն դասընթացի գաղափարի։ Այդպիսով, Դու կկարողանք ոչ միայն անել այն, ինչ սիրում եք, այլ նաև դրանից լրացուցիչ եկամուտ ստանալ։ Ի հավելումն հոբիների, կարող եք ստեղծել նաև դասընթացներ որևէ կոնկրետ հմտություն սովորեցնելու մասին։ 

31․ Լուսանկարչություն

32․ Դիմահարդարում

33․ Այգեգործություն

34․ Ժամանակի կառավարում

35․ Հանրային խոսք

Այսպես, յուրաքանչյուր փորձառություն կարելի է վերածել օնլայն դասընթացի և հիմնել օնլայն դասավանդման եկամտաբեր բիզնես։ 

Հոդվածը ստեղծվել է How2B-ի և Uteach-ի համագործակցության արդյունքում։ 

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img
35 ամենատարբեր գաղափարներ Ձեր օնլայն դասընթացը սկսելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կարդացեք նաև