Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023-ին կազմել է շուրջ 9,5 տրիլիոն ՀՀ դրամ, 8,7%-ով ավելի շատ քան նախորդ տարում էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրությունից:
ՀՆԱ-ի կառուցվածքում գերակշռող մասը կազմել են մեծածախ և մանրածախ առևտրի (12,7%), մշակող արդյունաբերության (11,1%), գյուղատնտեսության (8,4%), անշարժ գույքի (8,3%), ֆինանսական և ապահովագրական (7,4%), ինչպես նաև շինարարության (6,9%) ոլորտները։
Համախառն ներքին արդյունքի կազմում 2023-ին նախորդ տարվա միջին եռամսյակային ցուցանիշի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 36,5% աճ, հաջորդում են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը՝ 24,8% աճով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 24,7% աճով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 18,9%, պետական կառավարման, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտը՝ 18,1%, շինարարության ոլորտը՝ 15,7%։
Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է ընդամենը 0,2%, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 1,3%, առողջապահության ոլորտում՝ 2,4%, կրթության ոլորտում՝ 8,2%։
2022-ի միջին եռամսյակային ցուցանիշների համեմատ նվազեցում գրանցվել է՝ Ֆինանսական և ապահովագրության ոլորտում՝ 8%, հանքարդյունաբերության ոլորտում՝ 6,6%։
Հրապարակած տվյալներից երևում է, որ կրճատվել է նաև արտահանման և ներմուծման տարբերությունը՝ նախորդ տարվա 260,5 մլրդ-ից (ի հաշիվ արտահանման)՝ դառնալով 64,6 մլրդ (ի հաշիվ արտահանման)։
Կարդացեք նաև՝
- Հայաստանի 2023-ի ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով
- Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվելու ՀՀ-ում. ՊԵԿ-ի նոր նախագիծը
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։