Hoory AI հայկական ստարտափը Product Hunt-ում է

Վերջին լուրերը
Hoory AI հայկական ստարտափը Product Hunt-ում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Hoory AI-ը ներկայացրել է իր պրոդուկտը Product Hunt-ի նորարարական պրոդուկտների շարքում և այժմ պայքարում է կայքում առաջին հորիզոնականը զբաղեցնելու և լավագույն պրոդուկտը դառնալու համար։

Ստարտափին ծանոթանալու և աջակցելու համար անցեք հետևյալ հղումով։

- Advertisement -
Hoory AI հայկական ստարտափը Product Hunt-ում է

Hoory AI-ը հայկական ստարտափ է, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը՝ օգտագործելով այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ խոսակցական և գեներատիվ AI-ը, մեքենայական ուսուցումը  և բնական լեզվի մշակումը։

Hoory AI-ի առաքելությունն է նորովի սահմանել հաճախորդների սպասարկման ոլորտի կանոնները` կիրառելով ավտոմատացման ժամանակակից լուծումներ: Ստարտափը բիզնեսներին զինում է խելացի AI օգնականով և ավտոմատացնում է սպասարկման ավանդական գործընթացները։

Վերջին տարիներին Hoory AI-ը արագ և վստահ քայլերով զարգանում է՝ շարունակաբար համալրելով պրոդուկտի ֆունկցիոնալ հնարավորությունները և ընդլայնելով իր շուկայի աշխարհագրությունը։

Ստարտափը նաև առանձնանում է միջազգային տարբեր միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ։

Բոլորովին վերջերս Լոնդոնում կայացած խաղային ոլորտի 17-րդ Միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Hoory AI-ը արժանացավ «Տարվա նորարար» պատվավոր մրցանակին: Նշանակալից էր նաև Hoory AI-ի մասնակցությունը MWC Barcelona 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ ստարտափը ներկայանում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեծ հովանու ներքո։

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները