Հայկական Activeloop-ը 11 միլիոն դոլար է ներգրավել

Վերջին լուրերը
Հայկական Activeloop-ը 11 միլիոն դոլար է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դավիթ Բունիաթյանի հիմնադրած Activeloop ստարտափը, որն առաջարկում է հատուկ տվյալների բազա՝ AI նախագծերն օպտիմիզացնելու համար, 11 միլիոն դոլար ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Ներդրմանը մասնակցել են Streamlined Ventures-ը, Y Combinator Samsung Next, Alumni Ventures և Dispersion Capital ընկերությունները:

Activeloop-ը հեշտությամբ կառավարում է տվյալները խորը վերլուծության համար, այն լուծում է չդասակարգված մուլտիմոդալ տվյալների օգտագործման խնդիրը արհեստական ​​ինտելեկտը վարժեցնելու համար։

- Advertisement -
Հայկական Activeloop-ը 11 միլիոն դոլար է ներգրավել

Պատկերացրեք, որ գործ ունենք petabyte մասշտաբի չդասակարգված տվյալների հետ՝ տեքստ, աուդիո, վիդեո, որոնք պահանջում են նույնականացում, կազմակերպում և ինտեգրում AI մոդելի ուսուցման համար: Activeloop-ը պարզեցնում է այս գործընթացը Deep Lake տեխնոլոգիայի միջոցով՝ ստանդարտացնելով տվյալների պահպանումը և հեշտացնելով անխափան ինտեգրումը տարբեր գործիքների հետ։ Վերլուծաբանը կամ տվյալների մշակողն այլևս կարիք չի ունենա ներբեռնելու ամբողջ տվյալների հոսքը նոութբուքի վրա և դասակարգելու այն։

Համակարգը խոստանում է ծախսերի խնայողություն մինչև 75% շուկայական առաջարկների համեմատ և ինժեներական արտադրողականության ավելացում մինչև հինգ անգամ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները