Հայկական Hexact ընկերության մշակած Hexomatic պլատֆորմը Capterra-ի կողմից արժանացել է «Ծագող ֆավորիտ» մրցանակի՝ Data Extraction Software կամ Տվյալների արտահանման ծրագրերի շորթլիստում, որի կազմման համար վերլուծել են 454 պրոդուկտ։
Hexomatic-ն ավտոմատացման հարթակ է, որը թույլ է տալիս համատեղել համացանցից տվյալներ արտահանելը (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները և բազմամարդ (crowdsource) աշխատուժը: Ընդ որում, հարթը թույլ է տալիս դա անել առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու կամ ծրագրային ապահովում տեղադրելու։
Hexomatic-ը Software Advice-ի կողմից ճանաչվել է տվյալների արտահանման առաջատար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։