Հայտնի է՝ երբ է Apple-ը ներկայացնելու iPhone 15-ը և  М3 չիպով առաջին համակարգիչները

Վերջին լուրերը
Հայտնի է՝ երբ է Apple-ը ներկայացնելու iPhone 15-ը և  М3 չիպով առաջին համակարգիչները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ի պրոդուկտները նկարագրող Մարկ Գուրամի տվյալներով՝ սեպտեմբերին տեխնոհսկան ներկայացնելու է iPhone 15-ը և 15 Pro-ն, ինչպես նաև Apple Watch-ի նոր տարբերակը: Հոկտեմբերին էլ ընկերությունը հայտարարելու է M3 նոր պրոցեսորների հիմքով Mac համակարգիչների մասին:

2023 թվականի աշնանը Apple-ն անցկացնելու է երկու պրեզենտացիա, որոնցից մեկի ժամանակ՝ հոկտեմբերին, ընկերությունը կներկայացնի M3 պրոցեսորների հիմքով առաջին համակարգիչները: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Գուրմանի տվյալներով՝ M3 պրոցեսորները սկզբում կհայտնվեն Apple iMac մոնոբլոկում, ինչպես նաև MacBook Air և MacBook Pro համակարգիչներում: Նոր iMac-ը ամենայն հավանականությամբ արտքնապես չի փոփոխվի. հիմնական փոփոխությունները վերաբերվելու են միայն պրոցեսորին:

Բայց Bloomberg-ի թղթակից Գուրմանը նշում է, որ այս աշնանը չաժե մեծ սպասումներ ունենալ iPad-ից: M3 պրոցեսորով iPad Pro OLED-ը կներկայացվի միայն հաջորդ տարի: Սեպտեմբերին Apple-ը պետք է ներկայացնի iPhone 15-ն ու iPhone 15 Pro-ն: Թիմը նաև հայտարարելու է նոր սերնդի Apple Watch-երի թողարկման մասին: Սմարթֆոնից, նոութբուքերից և մոնոբլոկից զատ՝ ընկերությունն այս պահին նաև աշխատում է AirPods Pro 3-ի, նոր Apple TV-ի և տնային սմարթ-դիսփլեյների վրա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Հայտնի է՝ երբ է Apple-ը ներկայացնելու iPhone 15-ը և  М3 չիպով առաջին համակարգիչները
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները