Ցանկանո՞ւմ եք ստեղծել կայուն ֆինանսական հոսք՝ առանց ամենօրյա ջանքերի։ Արժեթղթերում ներդրումները հետաքրքիր տարբերակ են՝ ապահովելու պասիվ եկամուտ և ստանալու կանոնավոր տոկոսներ ձեր կապիտալից։
Այս պահին Հայաստանի շուկայում ընթանում են պարտատոմսերի մի շարք հրապարակային տեղաբաշխումներ։ Գերակշռում են ֆինանսական ոլորտի հայաստանյան կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերը, որոնք հասանելի են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
Պարտատոմսերի թողարկումներ
Շուկայում առաջարկվող պարտատոմսերը հիմնականում թողարկված են ֆինանսաբանկային ընկերությունների կողմից։ Կարևոր է նշել, որ այս ընկերություններից ձեռք բերված անվանական պարտատոմսերը մինչև 16 մլն դրամի չափով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ինչը այս գործիքները դարձնում է պակաս ռիսկային և ապահովում ներդրողի կապիտալի մի մասը։
Ամերիաբանկ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: 2025-ին բանկի զուտ շահույթը կազմել է 72,608,995 հազար դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է մոտ 21%-ով։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դոլարային պարտատոմսեր | 02.07.2031 | 5% | 20 մլն դոլար | 100 դոլար | 3 ամիս |
ԱՄԻՕ բանկ
Բանկի 2025 թվականի զուտ շահույթը կազմել է 70,503,366 հազար դրամ: Մի տարվա ընթացքում բանկը կարողացել է 4,735,051 հազար դրամով ավելացնել այն:
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 24.06.2028 | 9.75% | 3 մլրդ դրամ | 100.000 դրամ | 3 ամիս |
Արմսվիսբանկ
Բանկը 2025 թվականին աշխատել է 11,743,650 հազար դրամ շահույթով: Նախորդ տարի այդ ցուցանիշը 9,814,870 հազար դրամ էր:
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 08.06.2030 | 10% | 5 մլրդ դրամ | 50,000 դրամ | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 08.06.2030 | 5.75% | 10 մլն դրամ | 100 դոլար | 6 ամիս | ||
| Եվրոյով պարտատոմսեր | 08.06.2030 | 4.5% | 5 մլն եվրո | 100 եվրո | 6 ամիս |
Յունիբանկ
2025 թվականի ընթացքում Յունիբանկի շահույթը 8,2 միլիարդից աճել է մինչև 11,4 միլիարդ՝ 38.2%։ Մեկ տարում վարկավորման ծավալներն աճել են ավելի քան 62.8 միլիարդ դրամով: Բանկը 2025-ին վճարել է 8.36 միլիարդ դրամի շահաբաժին իր բաժնետերերին։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | Հավերժ | 13.25% | 9 մլրդ դրամ | 10,000 դրամ | 6 ամիս |
ԱյԴի Բանկ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ, բանկային գործունեության լիցենզիան ստացել է 10․01․91թ․-ին։ Նախկին «Անելիք» բանկն է։ 2024թ. զուտ շահույթը կազմել է մոտ 15,8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվների միջին մեծությունը 2024թ. հասել է 422,5 մլրդ ՀՀ դրամի։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դոլարային պարտատոմսեր | 17․03․2029 | 5% | 5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 15.09.2028 | 5% | 5 մլն դոլար | 100 դոլար | 3 ամիս |
Հայէկոնոմբանկ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ՀՀ բանկային համակարգի կայացած մասնակիցներից է, որը ցուցաբերում է կայուն ֆինանսական դիրք. 2025 թվականի զուտ շահույթը կազմել է մոտ 12,551,660 հազ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ակտիվները գերազանցել են 604 մլրդ ՀՀ դրամը։ Պարտատոմսերով ներգրավված միջոցները մինչև 16 մլն դրամի չափով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Այս պահին Բանկը ներկայացնում է մի քանի դրամային և դոլարային տրանշեր՝ ապահովելով ճկուն ընտրություն։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 04.01.2029 | 9.75% | 3 մլրդ դրամ | 10,000 դրամ | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 09.07.2029 | 5% | 5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Ֆասթ Բանկ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն սկսել է իր գործունեությունը 2022 թվականի վերջին՝ հանդիսանալով 2011թ. հիմնադրված կայացած «ՖԱՍՏ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ-ի իրավահաջորդը։ Չնայած համեմատաբար նոր լինելուն՝ Բանկը ցույց է տալիս կայուն ֆինանսական դիրք. 2025թ. զուտ շահույթը կազմել է մոտ 8 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 3 մլրդ-ով։ Բանկի ակտիվների մեծությունը 2025թ. գերազանցել է 422 մլրդ ՀՀ դրամը։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դոլարային պարտատոմսեր | 07.07.2028 | 6% | 4 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս | ||
| Դրամային պարտատոմսեր | 23.03.2028 | 10.5% | 12 մլրդ դրամ | 100,000 դրամ | 6 ամիս |
Թիմ Հոլդինգ
«Թիմ Հոլդինգը» Հայաստանի խոշորագույն և բազմաճյուղ ընկերություններից է, որի կազմի մեջ մտնում են տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, շինարարության, ֆինանսական, լոգիստիկ և սպասարկման ոլորտների այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Team Systems-ը, Team Solutions-ը, Team Pay-ը, Buy.am-ը և Grand Hotel Yerevan-ը։ Հոլդինգի պորտֆելը ներառում է նաև տարածաշրջանային նշանակության ընկերություններ, այդ թվում՝ վրացական SkyTel-ը և իռլանդական Imagine-ը։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դոլարային պարտատոմսեր | 20.05.2030 | 8.65% | 12,5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Նյու Էյջ
«Նյու Էյջ Քոնսթրաքշն» շինարարական ընկերության պարտատոմսերի տեղաբաշխողը «Սիրիուս Կապիտալ»-ն է։ Ընկերությունը 2025 թվականը փակել էր 405,1 մլն դրամ շահույթով։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 22.06.2029 | 13% | 1 մլրդ դրամ | 100,000 դրամ | 6 ամիս |
Թարմացվել է առ՝ 16.07.2026:
ԿԱՐԵՎՈՐ Է. Այս պարտատոմսերից ձևավորված տոկոսային (կուպոնային) եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ազատված է եկամտահարկից՝ ըստ ՀՀ օրենսդրության։













