Հայկական BigStory վենչուրային ֆոնդը թվով 10-րդ ներդրումն է կատարել, այս անգամ B4 ստարտափում, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է BigStory-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
«Օնլայն կամ օֆլայն մեծ հանդիպումներին, միջոցառումներին մարդկանց 50%-ն ուղղակի միմյանց հետ չի շփվում։
B4-ը օնլայն հավելված է, որի օգտատերերը միջոցառումներին կամ մեծ հանդիպումներին նախորդող փուլում հնարավորություն են ունենում 2 րոպեանոց աուդիո շփում ունենալ:
Եթե զրույցից պարզ է դառնում, որ մարդկանց հետաքրքրությունները համապատասխանում են, ապա նրանք շարունակում են շփումը, եթե ոչ, ապա օգտատերը կարող է հավելվածում նոր մարդ փնտրել:
Կարելի է ասել, որ հավելվածը Clubhouse + Twitter + Tinder-ի խառնուրդն է: Հետագայում B4-ը կտրամադրի լրացուցիչ գործիքներ՝ միջոցառումները ավելի հեշտ տարածելու և գովազդելու համար, ինչպես նաև կտրամադրի networking-ի վերլուծության հնարավորություն»,- նշել է նա։
BigStory VC-ն մինչ այժմ ներդրումներ է կատարել SleepDoctor, Zoomerang, Mythrill, Docus, WildLearner, ProdMap, BlueQubit, Prelaunch.com, stylebit. և արդեն B4 ստարտափներում։
Ստարտափների բում է սպասվում․ Հայաստանում նոր վենչուրային ֆոնդ է հիմնադրվել