Աշխատանքի հնարավորություններ արցախցիների համար

Վերջին լուրերը
Աշխատանքի հնարավորություններ արցախցիների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերջին տվյալներով շուրջ հարյուր հազար արցախահայեր են տեղափոխվել Հայաստան այս օրերին, և հոսքը, բնականաբար, շարունակվում է։ Այստեղ հավաքել ենք այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են արցախահայերին աշխատանքով ապահովելուն։ Ցանկը թարմացված է հոկտեմբերի 11-ին:

ՀՀ Միասնական սոցիալական ծառայություն

Ավելի քան 4500 առկա թափուր աշխատատեղեր հասանելի են ՀՀ-ի Միասնական սոցիալական ծառայության կայքում։

- Advertisement -

Թափուր հաստիքները կգտնեք այստեղ։

Artsakh Career Expo Vol2 աշխատանքի տոնավաճառ

Դեկտեմբերի 10-ին Holiday Inn Yerevan հյուրանոցում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ, որտեղ արցախահայերը հնարավորություն կունենան գտնել նոր աշխատանք Հայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։

Artsakh Career Expo֊ում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց հնարավոր թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։

Տոնավաճառը կանցկացվի ժամը 13։00-ից 19։00-ն։

«Դասավանդի՛ր, Հայաստան». Աշխատանք կրթական ոլորտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցների գրանցումները, որոնք հետաքրքրված են կրթական ոլորտում և դպրոցներում աշխատանքով։ Բոլոր գրանցվողների հետ առաջիկայում կապ կհաստատվի՝ հնարավորությունների շրջանակներում թիրախային օժանդակություն ցուցաբերելու համար։

Գրանցվել կարող եք այստեղ:

SoftConstuct

Ընկերությունն ունի ամենատարբեր մասնագիտությունների ավելի քան 100 թափուր հաստիք՝ սկսած բանվորից մինչև ՏՏ, մարքեթինգի, ֆինանսների մասնագետներ և այլն:

Առկա հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ դիմելու կամ հավելյալ տեղեկատվության համար գրել [email protected] հասցեով կամ զանգահարել +374 44220168 հեռախոսահամարով:

Մանթաշյանց Գործարարների Միություն

Մանթաշյանց գործարարների միության գործարարները թափուր հաստիքներ են նախատեսել Արցախից տեղահանված հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու նպատակով։

Գրանցվել կարող եք այստեղ։ Հեռ.՝ 041 680107:

Մասնագիտական կրթության հնարավորություններ ու վերապատրաստման դասընթացներ արցախցիների համար

“Զիգզագ” ընկերություն

“Զիգզագ” ընկերությունն արցախցիներին աշխատանքի է հրավիրում հետևյալ ազատ հաստիքների համար.

  • SMM մասնագետ
  • Թվային մարքեթինգի մասնագետ
  • Կորպորատիվ վաճառքի մասնագետ
  • Վաճառող խորհրդատու
  • Էլեկտրոնային սարքերի վերանորոգման մասնագետ
  • Հայտերի սպասարկման պատասխանատու
  • Պահեստի սպասարկող
  • Առաքիչ

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով ձեր նախընտրած հաստիքի անվանումը։

«Էլդորադո» ընկերություն

Էլդորադո ընկերությունն Արցախից տեղահանված հայրենակիցներին հրավիրում է աշխատանքի ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:

Թափուր հաստիքներն են.

  • Գանձապահ / Երևանյան մասնաճյուղ
  • Խորհրդատու-վաճառող / Երևանյան մասնաճյուղ
  • Խորհրդատու-վաճառող / Էջմիածնի մասնաճյուղ
  • Պահեստի աշխատակից / Երևանյան մասնաճյուղ
  • Զանգերի կենտրոնի մասնագետ / Երևանյան մասնաճյուղ

Դիմել Երևան, Աճառյան 33/4 հասցեով կամ [email protected] և 011 800000 կոնտակտային տվյալներով:

«Նոյան» ընկերություն

«Նոյան» հյութերի և պահածոների գործարանը փնտրում է լրիվ դրույքով սեզոնային աշխատողներ՝ պահածոների արտադրամասում աշխատելու համար:

Գործարանը գտնվում է Ջրվեժում

Մանրամասների համար զանգահարել այս հեռախոսահամարով՝ 060 686060:

Բերրիմաունթ ընկերություն

Բերրիմաունթ ընկերությունը պատրաստ է ջերմոցներում աշխատանքով ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։

Ելակի արտադրությամբ զբաղվող ընկերության ջերմոցները գտնվում են Կոտայքի մարզի Նոր գեղի համայնքում և ցանկալի է, որ դիմողները լինեն հարակից համայնքներում բնակություն հաստատած մեր հայրենակիցները։ Ներկա պահին արդեն աշխատանքի է ընդունվել 4 արցախցի և առկա է 30-40 թափուր աշխատատեղ։

Madam Women’s Union

Մադամ գործարար կանանց ակումբին անդամակցում են 50-ից ավելի միջին և խոշոր բիզնեսի հիմնադիր կանայք: Արցախցի մեր հայրենակիցներին առաջարկվում է Մադամ ակումբի անդամների բիզնեսներում աշխատանքի հնարավորություն հետևյալ հաստիքներով՝ բուժքույր, օրթոդոնտ, մաքրուհիներ տարբեր հաստատություններում, հոգեբան, հաշվապահ, ուսուցիչներ (աշխարհագրության, շախմատի, ֆիզկուլտուրայի), ռոբոտաշինության մասնագետ, մարքեթինգի մասնագետ, SMM manager, գրաֆիկ դիզայնի մասնագետ, ծրագրավորման մասնագետ, մաթեմատիկայի մասնագետ, ֆիզիկայի մասնագետ, կազմակերպիչ/ադմինիստրատոր, սպասք լվացող, մեխանիկ, տեխնոլոգ, վաճառքի մենեջեր։

Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ համարով +𝟑𝟕𝟒 𝟗𝟒 𝟒𝟎 𝟒𝟖 𝟖𝟒 կամ ուղարկել ինքնակենսագրական 𝐡𝐫@𝐦𝐚𝐝𝐚𝐦.𝐚𝐦 էլ հասցեին:

Coffeeshop Company

Սրճարանների ցանցը պատրաստ է ապահովել արցախցիներին մատուցողի, գանձապահի, խոհարարի, բարիստայի, հրուշակագործի, սպասք լվացողի և մաքրուհու աշխատատեղերով:

Դիմելու համար կարող եք զանգահարել 077 10 83 64 հեռախոսահամարին կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին։

Carrefour Armenia

Քարֆուր Հայաստանը աշխատանքի է հրավիրում Արցախից ժամանած հայրենակիցներին։ Ազատ հաստիքներն են ՝ վաճառող-խորհրդատու, գանձապահ, տաք ուտեստի բաժնի աշխատակից, հացաբուլկեղենի բաժնի աշխատակից։

Մանրամասների համար զանգահարել 055833971 հեռախոսահամարին կամ մոտենալ Քարֆուր Հայաստանի ցանկացած մասնաճյուղ։

Figaro Restaurant Group

Աշխատանքի են հրավիրում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Երևանի ռեստորանների ցանցում աշխատելու նպատակով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 (94) 669723 հեռախոսահամարով:

Art Lunch

Արտ Լանչն աշխատանքի է հրավիրում Արցախի մեր հայրենակիցներին՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կաֆետերիաներում աշխատանքի համար։ Պահանջվում են խոհարարներ, սպասարկողներ/գանձապահներ, սպասք լվացողներ: Աշխատանաքային փորձը պարտադիր չէ, ուսուցումը կատարվում է ընկերության կողմից։

Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել՝ 055-95-28-80:

«Պատրիարխ» ընկերությունների խումբ

«Պատրիարխն» արցախահայերին առաջարկում է ռեստորանային ոլորտի աշխատանքներ հետևյալ հաստիքներում՝ խոհարար, խոհարարի օգնական-նախապատրաստող, հացթուխ, հրուշակագործ, հյուրընկալ, գանձապահ, մատուցող, մատուցողի օգնական, բարմեն / բարմենի օգնական, սպասք լվացող, մաքրուհի։ Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին։

Հեռ.՝ 041 610850

Հայ-իտալական «Իտեքս» ընկերություն

ITEX-ը Վանաձորում հավելյալ 150 աշխատատեղ է ավելացրել արցախահայերի համար։ Ընկերությունը կտրամադրի անվճար տրանսպորտ և սնունդ և կկազմակերպի ուսուցում։

Հեռ.՝ 041 312929 կամ 060 502929

Shtigen Group

Երևանում (որոշ հաստիքների դեպքում՝ ՀՀ այլ բնակավայրերում) տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելու նպատակով ընկերությունը նախատեսել է մի քանի թափուր հաստիքներ։

Հեռ.՝ 011 230023

ManGo՝ Yandex Taxi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Ընկերությունը թափուր հաստիքներ է բացել արցախահայերի համար։ Ցանկացած տեսակի ավտոմեքենա ունեցող բոլոր վարորդները կկարողանան աշխատանք գտնել 10 րոպեների ընթացքում և աշխատանքի անցնել՝ գրանցվելու առաջին իսկ օրվանից։

Հեռ. (Viber, Whatsapp)`+374 93 206499, +374 98 909505, +374 41 808404

«Աթենք» ընկերություն

Ընկերությունն արցախահայերին առաջարկում է մշտական և ժամանակավոր աշխատատեղեր ընկերության արտադրական, ինժեներական և այլ մասնագիտական ոլորտներում:

Այս թեմայով 29.09.2023թ.-ին, ժ. 10:00-17:00 տեղի կունենա Բաց դռների օր։

FNet Telecom

Ընկերությունն առաջարկում է մալուխագործի, սպասարկման ու վաճառքի մասնագետների աշխատանք Երևանում, Կոտայքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերում:

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականն [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել 099121616 հեռախոսահամարով: Այլ մանրամասներ՝ այստեղ:

Evolution agency մարքեթինգային կազմակերպություն

Արցախից ժամանած հայրենակիցների համար Evolution agency մարքեթինգային կազմակերպությունն առաջարկում է տարբեր ոլորտներում 100 թափուր աշխատատեղեր:

Հաստիքներն ու կոնտակտները կգտնեք այստեղ։

Տելեգրամյան ակտիվ ալիքներ

Գործում են մի քանի տելեգրամյան ալիքներ, որոնք նախատեսված են արցախահայերին աշխատանք գտնելու հարցում օգնելու համար.

Բացի այդ՝

Staff.am-ը ստեղծել է միասնական աշխատանքային հարթակ, որտեղ կարող եք ծանոթանալ առաջարկվող ավելի քան 300 աշխատանքներին՝ www.staff.am/am/artsakh/։

tikunq.am-ը ապակենտրոն աջակցության հարթակ է, որտեղ, առանց 3֊րդ կողմի միջամտության, անհատները կամ կազմակերպությունները կարող են տեղադրել իրենց օգնության առաջարկները` դրանք դարձնելով հասանելի Արցախից բռնի կերպով տեղահանված անձանց համար։ Հարթակում կան նաև աշխատանքի ընդունման առաջարկներ։

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյաներ, այս հարցաթերթիկում հավաքագրվում են արցախցի մեր հայրենակից ուսուցիչների տվյալները, որոնք վերաբնակեցվել են ՀՀ-ում։ Նպատակը օգնել նրանց աշխատանք գտնել իրենց նոր բնակավայրին մոտ դպրոցում։ 

HR Drone հավաքագրման հարթակը հայտարարությունները դարձրել է անվճար ու տարբերանշաններ ստեղծել արցախի հայրենակիցների համար աշխատանք գտնելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու համար: Տարբերանշաններն առանձնացվել են և՛ ընկերությունների, և՛ Արցախից եկած գրանցվողների համար։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»։

Այս պետական կայքը կապում է աջակցություն առաջարկողներին և օգնություն հայցողին։ Քարտեզը բաց է կազմակերպությունների, տեղական և միջազգային ՀԿների ու նախաձեռնող խմբերի համար։

Մասնագիտական կրթության հնարավորություններ ու վերապատրաստման դասընթացներ արցախցիների համար

Աշխատանքի որոնման այլ հարթակներ

Staff.am
careercenter.am
jobfinder.am
hr.am
rezume.am
myjob.am
job.banks.am
full.am
job.am
list.am
worknet.am
ijob.am
accountant.am

Որքա՞ն կկազմի Ձեր մաքուր աշխատավարձը. Աշխատավարձի հաշվիչ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ կարևոր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները