Մաքսազերծման հաշվիչ

Մաքսազերծման հաշվիչը անհատներին և ներմուծող ընկերություններին հնարավորություն կտա պատկերացում կազմել բեռների մաքսազերծման վճարների վերաբերյալ։ Մաքսազերծման հաշվիչը հնարավորություն կտա նաև հաշվել տարբեր փոխարժեքներով կատարված գործարքների մաքսային վճարները՝ արդեն արտահայտված ՀՀ դրամով՝ օգտագործելով Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքը։

Ո՞րն է ապրանքի մաքսային արժեքը

Մաքսային արժեք ասելով հասկանում ենք ապրանքը ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու համար վճարված գումարը կամ վճարվելիք գումարը։

- Advertisement -

Ապրանքների ներկրման համար սահմանվում է մաքսային արժեք, որը հիմք է հանդիսանում մի շարք այլ գործարքների համար։ Օրինակ՝ մաքսային վճարների հաշվարկման, մաքսատուրքերի սահմանման կամ ԱԱՀ-ի։

ՀՀ-ում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը բաղկացած է մի շարք բաղադրիչներից: Հիմնական բաղադրիչը ապրանքի գնման արժեքն է, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են վերջնական մաքսային արժեքի վրա:

Այդ գործոնների մեջ են մտնում՝

  • Տրանսպորտային ծախսերը մինչև ՀՀ սահման, ներառյալ բեռնափոխադրումը, բեռնման և բեռնաթափման ծախսերը, ապահովագրությունը և այլ հարակից ծախսեր:
  • Միջնորդավճարները և կոմիսիոն վճարները, որոնք կատարվել են մինչև ապրանքի՝ ՀՀ սահման հասնելը:
  • Փաթեթավորման նյութերի և աշխատանքի արժեքը:

Հարկ է նշել, որ որոշ ծախսեր չեն ներառվում մաքսային արժեքի մեջ: Օրինակ՝ արտահանող երկրում վճարված անուղղակի հարկերը, ինչպես նաև ՀՀ-ում կատարված ծախսերը, ինչպիսիք են բեռնաթափման ծախսերը կամ ՀՀ-ում գանձվող հարկերն ու տուրքերը:

Հայտարարատուն կամ նրա լիազորված անձն է որոշում և հայտարարում ապրանքի մաքսային արժեքը, իսկ մաքսային մարմինները գնահատում են ներկայացված արժեքի ճշտությունը:

Մաքսային մարմինների կողմից հայտարարված արժեքի ընդունման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝

  • Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի առկայություն:
  • Բավարար տեղեկատվություն՝ ապրանքի գնի ճշգրտման համար:
  • Ապրանքի օգտագործման սահմանափակումների բացակայություն:
  • Վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացառում, կամ եթե կա փոխկապակցվածություն, ապա պետք է բավարար փաստերով ապացուցել, որ դա չի ազդել գնի վրա:

մաքսազերծման հաշվիչ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Մաքսային արժեքի հաշվարկման համար կարևոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝

ա) Մաքսային հայտարարագիր և անհրաժեշտության դեպքում՝ մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիր (հայտնի որպես ՄԱՀ):

բ) Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), պայմանագիր կամ համարժեք այլ փաստաթուղթ:

գ) Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ, օրինակ՝ ապրանքատրանսպորտային բեռնագիր (CMR կամ այլ բեռնագիր):

դ) Ոչ սակագնային կարգավորման փաստաթղթեր՝ թույլտվություններ, լիցենզիաներ, հավաստագրեր (սերտիֆիկատներ), եզրակացություններ և այլն:

ե) Ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծված ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագիրը և ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը։

զ) Մաքսային վճարների կատարումը հաստատող փաստաթղթեր կամ վճարման երաշխիքներ:

  1. Ֆիզիկական անձանց համար՝

ա) Մաքսային հայտարարագիր և անհրաժեշտության դեպքում՝ մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիր (ՄԱՀ):

բ) Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), պայմանագիր կամ համարժեք այլ փաստաթուղթ:

գ) Ոչ սակագնային կարգավորման փաստաթղթեր՝ թույլտվություններ, լիցենզիաներ, եզրակացություններ, հավաստագրեր (սերտիֆիկատներ) և այլն:

դ) Մաքսային վճարների կատարումը հաստատող փաստաթղթեր կամ վճարման երաշխիքներ:

Այս փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ներկայացումը կարող է զգալիորեն արագացնել մաքսազերծման գործընթացը և խուսափել հնարավոր խնդիրներից:

մաքսազերծման հաշվիչ

Ինչպե՞ս կիրառել մաքսազերծման հաշվիչը

Ապրանքի գինը դաշտում անհրաժեշտ է մուտքագրել մաքսազերծվող ապրանքի գինը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։

Հաջորդ դաշտում ավելացնում եք փոխադրման ծախսերը, բեռը արտերկրից մինչև ՀՀ սահման տեղափոխելու համար, ներառելով նաև բեռնման և բեռնաթափման ծախսերը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։

Բեռի ապահովագրություն դաշտում պետք է ավելացնել բեռի հետ կապված բոլոր ապահովագրական ծախսերը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։

Այնուհետև, լրացնելով բեռի համախառն քաշը, որը կհաստատվի ապրանքատրանսպորտային բեռնագրում (CMR կամ այլ), նշելով ԱԱՀ դրույքաչափը (20% կամ 0%), մաքսատուրքի դրույքաչափը և սեղմելով հաշվել կոճակը հաշվիչն ավտոմատ կերպով կներկայացնի ձեզ ապրանքի ներմուծման արդյուքում առաջացող վճարների չափը՝ առանձին ներկայացնելով ապրանքի մաքսային արժեքը, վճարվելիք մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և մաքսավճարների չափը։

Մաքսազերծման հաշվիչ

Այս հաշվիչները ևս կարող են օգտակար լինել.

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Մաքսազերծման հաշվիչ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: