BigStory-ն $200 000 ներդրում է կատարել SleepDoctor ստարտափում

Վերջին լուրերը
BigStory-ն $200 000 ներդրում է կատարել SleepDoctor ստարտափում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող BigStory VC վենչուրային հիմնադրամը $200 000 ներդրում է կատարել SleepDoctor ստարտափում, որը նորարական լուծումներով օգնում է քնի խանգարում ունեցող մարդկանց, հայտնում է BigStory-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։


«Ցանկացած մարդ ունի ընտանիքի անդամ, բարեկամ կամ ընկեր, ով քնելու խնդիր ունի։ Ես ինքս ունեմ այդպիսի խնդիր։ Ամեն օր մոտ 2 ժամ տեւում է մինչ ուղեղս անջատվում է քնելուց առաջ։ SleepDoctor-ը իր ինովատիվ լուծումով հեշտացնում է Sleep Apnea ունեցող մարդկանց դիագնոզը եւ հետագա բուժումը։ Ապագայում նաեւ հնարավոր է օգնել քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։ Առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգեւորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ, թե երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

- Advertisement -
BigStory-ն $200 000 ներդրում է կատարել SleepDoctor ստարտափում

Ստարտափը հիմնադիրները Թաթուլ Աջամյանն ու Արմեն Վերդյանն են։

Սա BigStory-ի արդեն 7-րդ ներդրումն է։ Տարեսկզբից այն ներդրումներ է կատարել Mythrill, WildLearner, Zoomerang, DocusBlueQubitProdMap AI ստարտափներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները