Հայաստանում կներդրվեն զբոսաշրջային վայրերի կառավարման գրասենյակներ

Վերջին լուրերը
Հայաստանում կներդրվեն զբոսաշրջային վայրերի կառավարման գրասենյակներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում պլանավորվում է ստեղծել գրասենյակներ, որոնք կզբաղվեն զբոսաշրջային վայրերի ղեկավարմամբ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։

«Կառավարությունն արդեն մշակել է և պատրաստ է ներդնել DMO (Destination Management Organization) գրասենյակներ: Այս մոդելը նախատեսում է զբոսաշրջային վայրերի կառավարման փոխանցում մասնավոր կազմակերպություններին»,-նշել է նախարարը։

- Advertisement -
Հայաստանում կներդրվեն զբոսաշրջային վայրերի կառավարման գրասենյակներ

Այդ կազմակերպությունները, օգտագործելով իրենց սեփական կոմերցիոն հնարավորությունները, կկարողանան զբոսաշրջիկներից վճար գանձել լրացուցիչ ծառայությունների դիմաց։ Զբոսաշրջիկները կծախսեն ավելի շատ գումար՝ լրացուցիչ ծառայությունից օգտվելու համար, DMO-ները կստանան եկամուտ, իսկ պետությունը՝ հարկեր։

Բացի այդ նաև այդ գրասենյակները կվերահսկեն զբոսաշրջային տարածքների մաքրությունն ու անվնասությունը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները