Հայաստանում հեռավար աշխատանքի մասին նոր օրենք կգործի

Վերջին լուրերը
Հայաստանում հեռավար աշխատանքի մասին նոր օրենք կգործի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հեռավար աշխատանքի մասին» օրենքը: 2022 թվականին «գործատու-աշխատող» հեռավար աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենքը մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Քովիդի ընթացքում հեռավար աշխատանքը դարձավ տարածված ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում: Շատ գործատուներ էլ համավարակի ավարտից հետո ևս սկսեցին կիրառել հեռավար աշխատանքի ընձեռած հնարավորությունները:

Հայաստանում կա 729.000 գրանցված աշխատող, իսկ թե որքանի համար հեռավար աշխատանքը կդառնա առօրյա, կիմանանք շատ շուտով:

Նոր օրենքը սահմանում է հեռավար աշխատանքը և կանոնակարգում է դրա հետ կապված աշխատողի ու գործատուի հարաբերությունները: Այն օգնում է երկուստեք կանխատեսելի և բալանսավորված իրավական միջավայր ապահովել: Օրենքը սահմանում է`

  • Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ հարցերը:
  • Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը` փոխադարձ համաձայնեցված եղանակով:

    Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները