Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ֆինանսական աշխարհի հին կանոններն այլևս չեն գործում: Գլոբալ տնտեսությունը վերակառուցվում է, տեխնոլոգիաները թելադրում են նոր տեմպ, իսկ կապիտալը փնտրում է նոր, ավելի ճկուն հանգրվաններ:
Իսկ թե որքան շռնդալից ու երբեմն անընթեռնելի է փոխվում իրավիճակը հենց Հայաստանի շուրջ, ընդհանրապես տեղեկատվական քաոս է առաջացնում: Տարբեր կողմերից հնչող քաղաքական գործիչների արձագանքներն ու գնահատականները մենք լսում ենք ամեն օր։ Սակայն այդ հայտարարությունների ու դիվանագիտական տեքստերի շերտի տակ կա մեկ այլ՝ գործնական իրականություն, որն արտահայտվում է բիզնեսի, ներդրումների և թվերի լեզվով, և այդ իրականությունը հիմնականում դուրս է մնում հանրային քննարկումներից։
Աշխարհն ու Հայաստանը՝ փոփոխությունների հորձանուտում
- Ներդրումային ակտիվությունը Հայաստանում․ Վերջին 5 տարին Հայաստանի կապիտալի շուկան առանձնանում է կորպորատիվ հատվածի աճող ակտիվությամբ՝ նոր թողարկողներ և ավելի մեծ թողարկումներ, ինչի հաշվին կորպորատիվ պարտատոմսերի ծավալը 2019թ․ 267 մլրդ դրամից 2025-ին հասել է 664 մլրդ դրամի։ Նույն ժամանակում ներդրումներ / ՀՆԱ հարաբերակցությունը ըստ S&P Global գործակալության զեկույցի՝ 2020թ․ 19,7%-ից 2025թ․ հասել է կանխատեսվող 25,5%-ի։ Նման դինամիկան վկայում է շուկայում վստահության խորացման և տնտեսության իրական հատվածում կապիտալի մոբիլիզացման որակապես նոր փուլի մասին: Ի՞նչ հնարավորություններ է այն բերում իր հետ, և ինչպե՞ս օգտագործել դրանք, սա այն հարցերից է, որ պետք է տան իրենք իրենց գործարարներն ու ներդրողները։
- Խաղաղության գործընթացն ու աշխարհաքաղաքական նոր պատկերը․ 2025թ․ օգոստոսի 8-ից նոր մակարդակ բարձրացած խաղաղության գործընթացը տարածաշրջանում տնտեսական առումով առայժմ ավելի շատ սիմվոլիկ փոփոխություններ է ցույց տալիս՝ ադրբեջանական վառելիքի ներկրմամբ և երկաթուղային փոխադրումների ակտիվացմամբ։ Բայց առավել դանդաղ ինստիտուցիոնալ խաղացողներն էլ հետևում են իրավիճակին, ու արդեն կան առաջին արձագանքները․ S&P Global Ratings-ը Հայաստանի կանխատեսումը «կայուն»-ից փոխել է «դրական»-ի՝ հաստատելով BB-/B վարկանիշը։ Ի՞նչ է սպասվում հաջորդիվ, ե՞րբ ու ի՞նչ ծավալով են գալու նոր իրավիճակի արձագանքները։
- ԱԲ հեղափոխություն և նոր ֆինանսատնտեսական կարգեր․ «AI-ն այն տեխնոլոգիան է, որը կարող է լուծել աշխարհում արտադրողականության ճգնաժամը և ամբողջությամբ վերափոխել կապիտալի շուկաների գործառնական տրամաբանությունը»,- նշում է BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկը։ Հիացմունքին զուգահեռ՝ արհեստական բանականության հետ ամենահաճախը հնչում է «փուչիկ» բառը, որն այդ հիացմունքը փոխարինում է լարվածությամբ ու անորոշ տագնապով։ Անակնկալ կերպով՝ համաշխարհային այս ֆենոմենի մասնակիցն ենք դառնում նաև մենք՝ արհեստական բանականության համաշխարհային մասշտաբի նախագծերով, և էներգետիկ ռեսուրսների դեռ ոչ լիովին հասկանալի ներուժով։
Գործնականում ի՞նչ կա այս բազմաշերտ շղարշի հետևում։ 2026 թվականի մարտի 3-ին Երևանի Dvin Music Hall-ը կդառնա մտավոր և գործարար այն հարթակը, որտեղ կուրվագծվեն Հայաստանի զարգացման նոր ուղղությունները համաշխարհային շուկաների ճարտարապետության մեջ: Freedom Broker Armenia-ի կողմից կազմակերպված «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը բացառիկ առիթ է դուրս գալու քաղաքական ձևակերպումների շրջանակից և լսելու հենց ֆինանսիստներին, ներդրողներին ու բիզնես առաջնորդներին։

Ո՞ւմ համար է ֆորումը
Այս տարի համաժողովը հստակ թիրախավորում է այն խմբերին, ովքեր անմիջական ազդեցություն ունեն տնտեսական էկոհամակարգի վրա.
- Մասնավոր ներդրողներ. Նրանց համար, ովքեր ձգտում են սեփական կապիտալի ավելացմանը, արդյունավետ որոշումների համար պետք է ոչ միայն ադեկվատ գնահատել այսօրվա վիճակը, այլև հայացք գցել առաջ և տեսնել վաղվա հեռանկարը: Սա լավագույն հնարավորությունն է լսելու այդ վաղվա օրվա տեսլականն ունեցող փորձագետներին:
- Խոշոր բիզնեսի ղեկավարներ. Ովքեր հետաքրքրված են ֆինանսավորման նոր ու այլընտրանքային աղբյուրներ գտնելով՝ դուրս գալով ավանդական վարկավորման շրջանակներից:
- Պետական մարմինների ներկայացուցիչներ. Քաղաքականություն մշակողների և այն ինստիտուցիոնալ առաջնորդների համար, ովքեր քաղաքական օրակարգից դուրս կարիք ունեն լսելու «ֆիդբեք» իրական բիզնեսից:
Օրակարգի առանցքային թեմաները. Տեղական կոնտեքստ և գլոբալ հորիզոններ
Համաժողովի ծրագիրը կառուցված է երկու հիմնական հարթություններում՝ հայկական կոնտեքստ և համաշխարհային հորիզոններ.
- Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների պրիզմայով. Ինչպե՞ս է Հայաստանի դիրքը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի միջև վերածվում տնտեսական առավելության:
- Կապիտալի շուկաների առանցքային դերը Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորման գործում. Հայկական ընկերությունների մուտքը բաց շուկաներ որպես թափանցիկության և աճի նոր գործիք:
- Բանկերն ու բրոքերները՝ Հայաստանի ազգային բարեկեցության հիմքում. ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ սկսած Կենտրոնական բանկի կարգավորումներից ու թվայնացման նոր տեմպերից, մինչև ֆինանսական գրագիտության բարձրացումն ու շուկայի դիվերսիֆիկացիան:
- Թվային հորիզոններ․ ինչպես է տեխնոլոգիան փոխում ֆինանսները․ AI-ի աճող դերը ֆինանսների թվայնացման մեջ և կրիպտո կարգավորող միջավայրի ձևավորումը Հայաստանում:
- Մարդկային կապիտալն ու ապագայի ֆինանսները. նոր սերնդի ներդրողների ձևավորումը և ֆինանսական գրագիտության ինտեգրումը կրթական համակարգում՝ որպես տնտեսական աճի երկարաժամկետ երաշխիք:
Ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ինչո՞ւ մասնակցել ֆորումին
2024-ին կայացած առաջին համաժողովը հավաքել էր ավելի քան 500 մասնակից, ինչը փաստեց շուկայում պրոֆեսիոնալ ինֆորմացիայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: 2026-ին սպասելիքներն ավելի կոնկրետ են, քննարկվելու են ոչ միայն տեսական հնարավորությունները, այլև գործնական քայլերը՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական անորոշության պայմաններում:

«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն տեսնում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով»:
Հովակ Հովակիմյան, Freedom Broker Armenia-ի տնօրեն
«Հնարավորությունների ժամանակը» հենց հիմա է: Մարտի 3-ին կայանալիք ֆորումը հիանալի առիթ է մի կողմ դնելու պաշտոնական ձևակերպումներն ու հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում տնտեսության մեջ։ Dvin Music Hall-ում դուք հնարավորություն կունենաք ինֆորմացիան ստանալ հենց առաջին ձեռքից՝ մասնագիտական ու անմիջական քննարկումների միջոցով։
Ֆորումի այլ մանրամասներին ծանոթանալ և գրանցվել կարող եք forum.ffin.am կայքում:













