Կազմակերպիչ՝ AICA
Երբ՝ դեկտեմբերի 17
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20
Միջոցառման մասին
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի 15-րդ փինչինգ միջոցառումը կկայանա դեկտեմբերի 17-ին։
Ձեռնարկատերերն, ովքեր ցանկություն ունեն մասնակցել փիչինգ միջոցառմանը, կարող են ուղարկել իրենց pitch deck-երը, բիզնես պլաններն ու գործարար ամփոփագրերը հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։
Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան և ապագան։
Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն:
Ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կունենան միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները։
Ոլորտային տեսանկյունից սահմանափակում չկա, սակայն ընկերությունները պետք է բավարարեն հետևյալ 2 պահանջներին՝
- Դիմորդների նվազագույն ընդհանուր ներդրումների դիտարկվող չափը պետք է լինի $25,000
- Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։