FTX կրիպտոարժույթի բիրժան հայտարարել է սնանկացման մասին

Վերջին լուրերը
FTX կրիպտոարժույթի բիրժան հայտարարել է սնանկացման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեծ աղմուկ հանած FTX կրիպտոարժույթի շուկան դիմել է ԱՄՆ Դելավերի դատարան՝ սնանկացման գործընթացի իրականացման համար, հայտնել է ընկերությունն իր Twitter-ի էջում:

30-ամյա գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Բանկման-Ֆրիդը լքել է զբաղեցրած պաշտոնը: FTX-ի և իր հետ կապված 130 ընկերությունների ակտիվները կգնահատվեն՝ շահագրգիռ կողմերին պարտավորությունները բավարարելու համար:

- Advertisement -
FTX կրիպտոարժույթի բիրժան հայտարարել է սնանկացման մասին

Ավելի վաղ FTX-ը գնելու մտքից հրաժարվել էր մեկ այլ խոշոր կրիպտոշուկա՝ Binance-ը՝ հիմնավորելով որոշումը հաճախորդների ակտիվների կառավարման գործընթացում բացահայտված խնդիրներով, ինչպես նաև մի շարք հետախուզություններով, որ իրականացվում էր ընկերությունում ամերիկյան շուկայի կարգավորող մարմինների կողմից:

Դեռ տարվա սկզբին ընկերությունը ներդրողների կողմից գնահատվում էր 32 մլրդ դոլար, իսկ կրիպտոշուկայի հիմնադրի կարողությունը՝ 17 մլրդ դոլար: FTX-ի կործանումը սկսվեց նոյեմբերից՝ CoinDesk-ի հետաքննության հրապարակումից հետո, որում հաղորդվում էր շուկայի անվճարունակության մասին: Դրանից հետո ներդրողները սկսեցին զանգվածաբար դուրս բերել իրենց գումարները, ինչի արդյունքում FTT կրիպտոտոկենի գինը սկսեց կտրուկ նվազել:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները