Արդյո՞ք կանխիկ փողն աստիճանաբար դուրս է մղվում մեր կյանքից, թե՞ այն շարունակում է մնալ ֆինանսական ազատության և անվտանգության կարևորագույն երաշխավորը։ FinCast-ի նոր էպիզոդում այս և ֆինտեխ ոլորտի այլ առանցքային հարցերի շուրջ զրուցել ենք Finbox ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի հետ։ Քննարկման առանցքում Հայաստանում վճարահաշվարկային գործիքների 20-ամյա էվոլյուցիան է՝ առաջին վճարային տերմինալներից մինչև ժամանակակից անկախ բանկոմատային ցանցերի ձևավորումը։
Զրույցի ընթացքում Արամ Ազատյանը ներկայացնում է «բանկոմատը որպես ծառայություն» (ATMaaS) նորարարական մոդելը, որը թույլ է տալիս բանկերին օպտիմալացնել իրենց ծախսերը, իսկ բիզնեսին՝ ստանալ կանխիկի կառավարման ավելի արդյունավետ գործիքներ։ Finbox Pro բանկոմատների և «bulk cash-in» տեխնոլոգիայի միջոցով ընկերությունը նպատակ ունի հեղափոխել շուկան՝ մինչև 2027 թվականը տեղադրելով ավելի քան 200 բարձր տեխնոլոգիական սարքավորում ամբողջ երկրում։
Էպիզոդում անդրադարձ է կատարվում նաև ֆինանսական ծառայությունների գնին, հայկական ֆինտեխ պրոդուկտների մրցունակությանը։
Դիտե՛ք նաև՝












