ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխել ոսկերչական ոլորտի ԱԱՀ-ի հարկման կարգը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է սահմանել հատուկ հարկային կարգ ոսկերչական արդյունաբերության զարգացման համար։ Կառավարության նիստի ժամանակ նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է վերանայել ավելացված արժեքի հարկի կիրառման կանոնները ոսկյա իրերի և թանկարժեք քարերի հետ կապված գործարքների դեպքում։ Այս փոփոխությունը նպատակ ունի լուծել ոլորտում առկա անհավասար հարկային բեռի խնդիրը, որը խոչընդոտում է տեղական արտադրանքի մրցունակությանը։

Գործող օրենսդրությամբ ոսկու և թանկարժեք քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, սակայն այդ նյութերից պատրաստված պատրաստի զարդերի իրացումը հարկվում է ընդհանուր հիմունքներով։ Սա բերում է մի իրավիճակի, երբ զարդի պատրաստման համար օգտագործված հումքը, որը հաճախ կազմում է ապրանքի ինքնարժեքի հիմնական մասը, փաստացի հայտնվում է ԱԱՀ-ի հարկման դաշտում։ Նախարարի պարզաբանմամբ՝ նման մոտեցումը զգալիորեն թանկացնում է վերջնական արտադրանքը շուկայում՝ ստեղծելով լրացուցիչ ֆինանսական դժվարություններ արտադրողների համար։

Խնդիրն առավել սուր է դառնում այն ընկերությունների համար, որոնք հատում են տարեկան 115 միլիոն դրամի շրջանառության շեմը և ստիպված են լինում աշխատել ԱԱՀ-ի դաշտում։ Այդ պահից սկսած նրանց արտադրանքի գինը կտրուկ աճում է, ինչը նվազեցնում է հայկական ոսկերչական իրերի մրցունակությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում։ Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ստեղծել ավելի արդար միջավայր և խթանել ոլորտի մասնագիտացված ընկերությունների աճը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները