Եվրամիությունն ամբողջությամբ կարգելի թիրախային գովազդը Facebook-ում և Instagram-ում

Վերջին լուրերը
Եվրամիությունն ամբողջությամբ կարգելի թիրախային գովազդը Facebook-ում և Instagram-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը (EDPB) համաձայնել է երկարացնել «վարքագծային» գովազդի արգելքը Facebook և Instagram-ում, որը նախկինում ներդրվել էր ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայի կողմից, Եվրամիության և Եվրոպական տնտեսական տարածքի բոլոր 30 երկրներում, հայտնում է Reuters գործակալությունը։

Նման գովազդի սահմանափակումը, որը թիրախավորում է յուրաքանչյուր օգտատիրոջ անհատապես՝ հավաքագրելով նրա տվյալները, մեծ հարված է ԱՄՆ տեխնոլոգիական հսկային Meta Platforms-ին, որին պատկանում են երկու խոշորագույն սոցիալական ցանցեր՝ Facbook և Instagram։ Տվյալների պաշտպանության եվրոպական խորհրդի որոշումն, ըստ էության, գործողությունների ուղեցույց է Իռլանդիայի համապատասխան կարգավորող մարմնի համար, որտեղ գտնվում է Meta-ի եվրոպական կենտրոնակայանը: Վերջինս երկու շաբաթվա ընթացքում պետք է մշտական ​​արգելք մտցնի ընկերության կողմից նպատակային գովազդի օգտագործման վրա, ասվում է EDPB-ի հայտարարության մեջ։

- Advertisement -
Եվրամիությունն ամբողջությամբ կարգելի թիրախային գովազդը Facebook-ում և Instagram-ում

Meta-ն արդեն ասել է, որ ԵՄ-ի և ԵՏԱ-ի օգտատերերին հնարավորություն կտա որոշելու՝ տեսնե՞լ նման գովազդ, թե՝ ոչ և նոյեմբերին կառաջարկի կանոնակարգիչներին համապատասխան բաժանորդագրության մոդել: «EDPB անդամները մի քանի շաբաթ է, ինչ տեղյակ են այս ծրագրի մասին, և մենք արդեն երկխոսության մեջ ենք մտել նրանց հետ՝ բոլոր կողմերի համար գոհացուցիչ արդյունքի հասնելու համար», — ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ըստ Datatilsynet-ի՝ եթե ​​արգելքը մտնի ուժի մեջ, որոշումը կազդի Եվրոպայում Facebook-ի և Instagram-ի շուրջ 250 միլիոն օգտատերերի վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները